Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երևանում մանկապարտեզ գնալուն սպասում է ավելի քան 10 հազար երեխա. նրանց թիվը կարող է աճել sputnik sputnik

time
Երևանում մանկապարտեզ գնալուն սպասում է ավելի քան 10 հազար երեխա. նրանց թիվը կարող է աճել
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. 2025 թվականի օգոստոսի տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրված են 10 621 երեխա։ 2023 թվականին ծնված 7 488 երեխաների ընդունելությունը և համապատասխան տարիքային խմբերի ձևավորումը կկազմակերպվի 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին, այսինքն այս պահին դեռ պարզ չէ, թե որքան նոր դիմում կստացվի մանկապարտեզ հաճախելու համար, պարզ չէ նաև, թե քանի երեխա կկարողանա հաճախել մանկապարետեզ, քանի որ թափուր տեղերի վերաբերյալ ամփոփ տվյալներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նախադպրոցական կրթություն ապահովում են նաև Երևանի ենթակայության 20 դպրոցներում գործող նախակրթարանները, որոնց թիվը առաջիկա ուսումնական տարում կավելանա ևս 11-ով։
«Քաղաքապետարանը հետևողական աշխատանք է իրականացնում մանկապարտեզների շենքային պայմանների և կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ։ Հիմնանորոգված մանկապարտեզներում ավելացվում են խմբասենյակները՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով երեխաների օգտվել նախադպրոցական կրթական ծառայություններից»,–հայտնել են քաղաքապետարանից։
Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլի շրջանակում, մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը, համայնքային ենթակայության 36 մանկապարտեզներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչներ, կարդիականացվի ներշենքային լուսավորությունը՝ ստեղծելով առավել հարմարավետ, լուսավոր և էներգաարդյունավետ միջավայր։
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում, մինչև տարեվերջ, կմեկնարկեն 7 մանկապարտեզների վերակառուցման և սեյսմիկ վերազինման աշխատանքները։
«Վերակառուցված մանկապարտեզների բակերում արդեն իրականացվել է 15 բակի բարեկարգում, իսկ ևս 2 բակում աշխատանքները կմեկնարկեն շուտով։ Նախատեսվում է կառուցել 3 նոր մանկապարտեզ՝ Նոր Խարբերդում, այսպես կոչված՝ «Կորեայի ձորում» և Ծարավ Աղբյուր փողոցում։ Բոլոր երեքի աշխատանքներն ընթացքի մեջ են։ Բացի այդ, մեկ մանկապարտեզ ամբողջությամբ կվերակառուցվի՝ նախապես քանդվելուց հետո»,–հայտնում է գերատեսչությունը։
Երևանում կասեցվել է «Հրաշամանուկ» մանկապարտեզի գործունեությունը
Նշվում է, որ մի քանի այլ մանկապարտեզների մասով էլ իրականացվում են հիմնանորոգման և բակերի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 162 նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2024-2025 ուսումնական տարում նախադպրոցական կրթություն է ստացել շուրջ 27 500 երեխա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test