Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամայիս Դավթյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից, և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառը արտաքին լուսավորության բացակայությունն է, և գծանշումների բացակայությունը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test