ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և սկսել Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստությունները, որից հետո կունենա եռակողմ հանդիպում։
Թրամփն ընդգծել է, որ առաջնորդների հետ հանդիպումն արդյունավետ էր։
«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք տարբեր եվրոպական երկրներ կտրամադրեն՝ համակարգելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Բոլորը մեծ ոգևորությամբ են ընդունում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման հնարավորությունը։
Հանդիպման ավարտից հետո զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախապատրաստական աշխատանքները՝ հանդիպում կազմակերպելու նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև՝ այն վայրում, որը կորոշվի ավելի ուշ։ Այդ հանդիպումից հետո մենք կանցկացնենք եռակողմ հանդիպում՝ երկու նախագահների և իմ մասնակցությամբ։
Եվս մեկ անգամ նշեմ, որ սա շատ լավ և ժամանակին արված քայլ է՝ պատերազմին վերջ դնելու ուղղությամբ, որը տևում է արդեն մոտ չորս տարի։
Փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Ռուբիոն և հատուկ դեսպան Ուիթքոֆը համակարգում են իրենց քայլերը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար»,- գրել է Թրամփը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test