Պաղեստինի կառավարությունը մոտ ժամանակներս կհայտարարի Գազայում կառավարման ժամանակավոր կոմիտե ստեղծելու մասին: Այդ մասին Եգիպտոս այցի ավարտին ասել է Պաղեստինի ազգային կառավարության ղեկավար Մուհամեդ Մուստաֆան: Խորհրդանշանական է, որ Պաղեստինի «վարչապետը» Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդուաթիի հետ այցելել է Գազայի հետ Եգիպտոսի Ռաֆահ սահմանային անցակետ:
Մուհամեդ Մուստաֆան «անընդունելի» է գնահատել Գազայի բնակչությանը «սովամահության դատապարտելու միջոցով էքսկալավն անեքսիայի ենթարկելու» Իսրայելի քաղաքականությունը և հավաստիացրել, որ «Ռաֆահ անցակետը Գազայի բնակչության համար պետք է դառնա կենսական նշանակության ճանապարհ»: Նա նաև միջազգային հանրությանը կոչ է արել ավելի գործուն քայլեր ձեռնարկել՝ «պարտադրելու Իսրայելին, որպեսզի հրաժարվի շրջափակման քաղաքականությունից»:
Իսրայելի կառավարությունն, ինչպես հայտնի է, դեմ է Գազայի կառավարումը Պաղեստինի ազգային վարչակազմին վերապահելու տարբերակին: Վարչապետ Նաթանյահուն քանիցս հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո Գազայում կարող է սահմանվել արտաքին կառավարում՝ Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո և նրա երաշխիքներով:
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերին կայանալիք կհռչակվի Պաղեստինի անկախ պետություն: Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի անկախությունը: Նման մտադրություն են հայտնել նաև այլ երկրներ, որ նախկինում Պաղեստինի անկախության ճանաչումը պայմանավորել են Իսրայելի հետ հարաբերություններով:
Պաղեստինի «վարչապետի» Եգիպոս այցին զուգահեռ՝ իսրայելական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Կահիրեն «խախտում է իսրայելա-եգիպտական հաշտության պայմանագիրը և Սինայի թերակղզում հավելյալ զորքեր, զրահատեխնիկա, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է կենտրոնացնում»:
Ըստ իսրայելական աղբյուրների՝ Եգիպտոսի կառավարությունը պատճառաբանել է, որ ահաբեկչության դեմ պայքարի լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում, բայց Իսրայելում հակված են ենթադրել, որ Կահիրեն մտադիր է հրեական պետությանը մատնել հյուծիչ պատերազմի՝ օգտագործելով Գազայի բնակչության նկատմամբ ազդեցությունը:
Եթե Պաղեստինի «վարչապետը» վստահաբար հայտարարել է, որ Ռաֆահ անցակետը պետք է Գազայի բնակչության համար «կյանքի ճանապարհ դառնա», իսկ այնտեղ ներկա դրությամբ կանգնած է իսրայելական բանակը, ապա խոսքը կամ իսրայելա-եգիպտական պայմանավորվածության, կամ անցակետն «ուժի իրավունքով» գործարկելու մասին է: Մերձավոր Արևելքում հնարավոր է նոր՝ իսրայելա-եգիպտական սրացում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test