Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ 40 րոպե. Կրեմլը մանրամասներ է հայտնել sputnik sputnik

time
Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ 40 րոպե. Կրեմլը մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսզրույցը տևել է մոտ 40 րոպե, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը տևել է մոտ 40 րոպե... մոտավորապես։ Զրույցը անկեղծ է եղել և շատ կառուցողական», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Ուշակովի խոսքով` Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն են հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններին։
Թրամփը Պուտինինպատմել է Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցությունների մասին։ Պուտինն էլ շնորհակալություն է հայտնել Թրամփին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ հյուրընկալության համար։
«Թրամփի հետ զրույցում Պուտինը նշել է ԱՄՆ նախագահի ջանքերի կարևորությունը ուկրաինական իրավիճակի կարգավորման գործում։ Նա ջերմորեն շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին Ալյասկայում հանդիպման լավ կազմակերպման, ինչպես նաև դրա ընթացքում ձեռք բերված առաջընթացի համար»,–ասել է Ուշակովը։
Հայտնել էինք, որ մինչև հեռախոսազրույցը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց էին ունեցել։
Ապա հանդիպումը շարունակվել էր եվրոպացի լիդերների մասնակցությամբ։ ԶԼՄ–ները գրում էին, որ Թրամփն ընդհատել է հանդիպումը Պուտինի հետ խոսելու համար։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:
Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test