«Գործն ամբողջությամբ շինծու է: Սա քաղաքական հետապնդում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց փաստաբան Տաթև Սողոյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքարի» ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործին:
««Սրբազան պայքարի» մասնակիցները ծավալել են քաղաքական գործունեություն, իսկ քաղաքական գործունեություն ծավալող ցանկացած մարդ ձգտում է հասնել իշխանության: Այս մարդիկ մտքագրոհներ են արել, քննարկել են՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ, անել՝ իշխանափոխության հասնելու համար: Հիմա, այդ մտքագրոհների ժամանակ վերցնել առանձին մտքեր, անձնական նոթեր, որոնք պայքարի մյուս մասնակիցներին հասանելի չեն դարձել, անձնական մտորումներ են եղել, առանց դրանց կիրառելիության իրականացումը պատշաճ գնահատման առարկա դարձնելու ասել, որ այս մարդիկ պատրաստել են ահաբեկչություն, դա ծիծաղելի էլ չէ»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր պաշտպանյալ Լիդիա Մանթաշյանի մասով նոթատետրերի գրություններով է քննչական մարմինը սահմանափակվել:
«Բռնապետությունները մեկ օրում չեն կառուցվում, և ամեն հաջորդ քայլին տեսնում ենք՝ ինչքան է նվազում գործող իշխանության վարկանիշը, և ինչպես է դեմոկրատիան ռեգրես ապրում»,- ասաց նա:
«Լիդիան և մյուս քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, որովհետև հանցանք չեն կատարել»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test