Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Երկու հարցի վերաբերյալ զեկույց եմ ներկայացրել USCIRF-ին»․ Արման Թաթոյան mamul.am mamul.am

time
 «Երկու հարցի վերաբերյալ զեկույց եմ ներկայացրել USCIRF-ին»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ում Կրոնի միջազգային ազատության դաշնային հանձնաժողովի համար (USCIRF) անցյալ շաբաթ ներկայացրել եմ զեկույց երկու հիմնական հարցի վերաբերյալ՝ 1) Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ, 2) Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ: Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել Նախագահին, Պետդեպարտամենտի քարտուղարին և Կոնգրեսին։ Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից։ Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ: Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test