Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր առաջիկա այցերը Հայաստան և Բելառուս ուղղված կլինեն իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացմանը և ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ մասնավորապես համատեղ ներդրումային նախագծերի առաջմղմանը:
Այս մասին նա հայտնել է Հայաստանի և Բելառուսի հետ Իրանի հարաբերությունների մասին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքում: Նշվում է, որ 2 երկրում սպասվող քննարկումները կենտրոնացած են առանցքային ոլորտներում հնարավոր համագործակցության վրա՝ ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը, ներդրումները, առողջապահությունը, շրջակա միջավայրը, գիտությունը, մշակույթը և զբոսաշրջությունը:
«Պաշտոնյաները նախանշել են համագործակցության հիմնական խնդիրներն ու հնարավորությունները և քննարկել դրանց լուծման ռազմավարությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Օրակարգում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը, որտեղ շեշտը դրվելու է Իրանի ազգային շահերի պաշտպանության վրա:
«Պաշտոնյաների հետ հանդիպմանը քննարկվել են նաև Իրան-Հայաստան և Իրան-Բելառուս համագործակցության առաջիկա համաձայնագրերն ու հուշագրերը՝ ուղղված դրանց ժամանակին իրականացմանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի հանձնառությունը կառուցողական փոխգործակցության և փոխշահավետության միջոցով տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը և հարևան երկրների հետ կապերի ամրապնդմանը:
Իրանի նախագահի այցը Հայաստան նախատեսված է օգոստոսի 18-ին։
Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test