ԱՄՆ-ն չի աջակցում Դոնբասի ողջ տարածքը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու գաղափարին, ABC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ի պատասխան հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի և Ղրիմի տարածքներն ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու հարցը, Ռուբիոն պատասխանել է, որ ուկրաինացիները պատրաստ չեն նման զիջումների, և ոչ ոք իրավունք չունի նրանց ստիպել զիջել։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, այն չի նախատեսում այդ տարածքների հանձնում։
«Ուկրաինացիները պատրաստ չեն զիջել դրանք, և ոչ ոք չի ստիպում Ուկրաինային զիջել...»,- ասել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ տարածքների հարցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ օգոստոսի 18-ին Վաշինգթոնում կայանալիք հանդիպման ժամանակ։
Ռուբիոն նաև ասել է, որ Ռուսաստանը կբախվի «լրացուցիչ հետևանքների», եթե Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության հասնելու ջանքերն արդյունք չտան։
«Կարծում եմ, որ, ի վերջո, եթե այս բոլոր ջանքերը ձախողվեն, Ռուսաստանը ստիպված կլինի բախվել լրացուցիչ հետևանքների»,- ասել է Ռուբիոն։
«Բայց մենք փորձում ենք խուսափել դրանից՝ կնքելով խաղաղության համաձայնագիր։ Եվ դա հեշտ չի լինելու։ Դա շատ աշխատանք է պահանջելու»,- հավելել է պետքարտուղարը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test