Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Կա՛մ վերամշակման գործարանի մրցույթը կկայանա, կա՛մ կադրային որոշումներ կկայացնեմ»․ Տիգրան Ավինյան mamul.am mamul.am

time
 «Կա՛մ վերամշակման գործարանի մրցույթը կկայանա, կա՛մ կադրային որոշումներ կկայացնեմ»․ Տիգրան Ավինյան

«Վտանգը վերացված է։ Նուբարաշենի աղբավայրը ծածկվել է հողով։ 9 օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող։ Փոքր բաներ են մնացել, Փրկարար ծառայությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի հրդեհին, ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ «Ինչպես հաճախ տեղի է ունենում, մենք պայքարում ենք հետևանքների դեմ։ Ինչ-որ մի փուլի եկել, հանգել ենք նրան, որ պետք է իրականացնենք վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ»,- արձագանքելով զեկույցին՝ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով մտահոգիչ է, որ այդ մրցույթի հետ կապված ոչինչ տեղի չի ունենում․ «Դա հանձնարարված էր բնապահպանության վարչությանը և ԾԻԳ-ին։ Կամ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կամ կադրային համապատասխան որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել չենք կարող»,- ասաց Ավինյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test