Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չնայած որոշումների մի քանի գնահատականի հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում. վարչապետ armtimes.com armtimes.com

time
Չնայած որոշումների մի քանի գնահատականի հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում. վարչապետ

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում։ Այս մասին վարչապետը գրառում է կատարել սոցցանցում։

«Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։

Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետև դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգևոր անվտանգության համար։ Իսկ հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։

Քաղաքական և պետական նորոգման համատեքստում կարևոր է հանդուրժողականությունը և հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը և այսպիսով դրսևորում եմ»,- գրառման վերջում նշել է վարչապետը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test