Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ո՞ր «զամբյուղում է ձու դնելու» Թուրքիան 1in.am 1in.am

time
Ո՞ր «զամբյուղում է ձու դնելու» Թուրքիան

Թրամփ-Պուտին գագաթնաժողովից Ռուսաստանի նախագահի ամենանշանակալի շահը փորձագետների մեծ մասը համարում է այն, որ նրան հաջողվեց հաղթահարել միջազգային մեկուսացումը և բարձր մակարդակի ընդունելության արժանացավ աշխարհի թիվ մեկ գերտերության նախագահի կողմից:

Ըստ երևույթին՝ դա իրականությանը շատ մոտ գնահատական է: Այստեղ, երևի, պետք է, գոնե Հայաստանի պարագայում, ուշադրություն դարձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն ձևակերպմանը, որ ուկրաինական կարգավորման «նոր գործընթաց է սկսվել»:

Էրդողանը փաստացի ընդունում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների ստամբուլյան հարթակի «էջը փակված է», դրա հետ էլ՝ Թուրքիայի միջնորդության հետ կապված հեռանկարը:

Այլևս ակնհայտ է, որ Ստամբուլը դադարում է ռուս-ուկրաինական «ժամադրավայր» լինել, բացառված է, որ Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպումը, եթե այն մոտ կամ հեռավոր ապագայում կազմակերպվի, կկայանա Ստամբուլում՝ ինչպես դեռ երեք շաբաթ առաջ ակնկալում էր Էրդողանը:

Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի անմիջական կողմ չէ, բայց ակնհայտորեն աջակցել է Ուկրաինային, մշտապես սատարել նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ ներառյալ Ղրիմը, որի հանդեպ նույնիսկ պատմական «իրավունքի» գործոն է կիրառել:

Այսօր մի իրավիճակ է, երբ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայն է ուկրաինական կարգավորման պուտինյան սցենարներին, որ ներառնում են առաջին հերթին Ղրիմի ռուսաստանապատկանության ֆորմալ ճանաչումը: Ուկրաինան տարածքային հարցերում գոնե առերևույթ անզիջում է, նրան հրապարակային հայտարարություններով աջակցում են եվրոպական առաջատար երկրները, Եվրահանձնաժողովի նախագահը:

Չափազանց կարևոր է, թե ի՞նչ ընտրություն է կատարելու Թուրքիան, ո՞ր «զամբյուղում է ձու դնելու», միանալու է ռուս-ամերիկյան համաձայնությա՞նը, թե ուղղակի կամ միջնորդավորված աջակցություն է ցուցաբերելու, պայմանականորեն ասած՝ Կիև-Բրյուսել «տանդեմի՞ն»:

Ադրբեջանցի վտարանդի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը, որ երկար տարիներ ապրել է Թուրքիայում, պնդում է, որ Էրդողանը «դժգոհ է, որ հայ-ադրբեջանական վաշինգտոնյան գագաթնաժողովից դուրս է մնացել»: Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես Վաշինգտոնի հանդիպումներին դրական է արձագանքել, ինչպես նաև՝ Եվրամիությունը:

Այդուհանդերձ, դժվար է միանշանակորեն ասել, թե Բրյուսելում և Անկարայում մասնավորապես «Թրամփի կամուրջ» կոմունիկացիոն նախագծի վերաբերյալ առնվազն վերապահումներ չունեն: Հայաստանի հարավում հաղորդուղիների ապաշրջափակման ծրագիրը որքանո՞վ է ներգրվում ռուա-ամերիկյան հարաբերությունների բարեկարգման միտումներին: Չպետք է մոռանալ, որ Պուտինի հետ հանդիպման անոնսը Միացյալ Նահանգների նախագահն արել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քաղաքական Հռչակագիր ստորագրելուց հետո:

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի հարցում Թարմփ-Պուտին «սեպարատ գործարքին» ազդելու լծակներ կամ նույնիսկ ցանկություն չունի: Բայց Սյունիքում հաղորդուղիների բացման ծրագիրն ուղղակիորեն շոշափում է նրա տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերը: Այս դեպքում Էրդողանը նաև ազդեցության լծակներ ունի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test