Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները․«Ժողովուրդ» armlur.am armlur.am

time
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մարզային առողջապահական համակարգը կանգնած է հերթական «օպտիմալացման» շեմին։ Մարզային ենթակայության հիվանդանոցները մարզպետներից վերցրած և իր կառավարմանը ենթարկած նախարարը հիմա էլ նոր մեգատնօրեններ է ուզում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ (e-draft.am), ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում ստեղծվելու է միասնական բժշկական կենտրոն՝ միաձուլման ճանապարհով կլանելով գործող հիվանդանոցներն ու ծննդատները։

Առաջարկվող փաստաթղթում որպես հիմնավորում նշվում է․ «արդյունավետ կառավարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր մարզում գործող ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել»։ Միևնույն ժամանակ որոշ մարզերում՝ Կոտայքում, Շիրակում և Գեղարքունիքում, նախատեսվում է նախարարության անմիջական վերահսկողության ներքո վերցնել նաև ծննդատներ, որոնք տարիներ շարունակ եղել են համայնքային առողջապահության հիմնասյուները։ Նախարար Անահիտ Ավանեսյանը իր հարմարավետության համար անհարմարություններ է պատրաստել մարզերի համար:

Ի՞նչ է ստացվում․

Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա կունենանք 10 մարզային բժշկական կենտրոն, որոնք գրեթե լիովին կախված կլինեն նախարարության որոշումներից․ • «Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն» • «Արմավիր մարզի բժշկական կենտրոն» • «Արարատի մարզի բժշկական կենտրոն» • «Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն» • «Լոռու մարզի բժշկական կենտրոն» • «Տավուշի մարզի բժշկական կենտրոն» • «Կոտայքի մարզի բժշկական կենտրոն» • «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» • «Շիրակի մարզի բժշկական կենտրոն» • «Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն»

Այսինքն՝ բազմամյա պատմություն ունեցող մարզային հիվանդանոցներն ու ծննդատները դադարելու են որպես ինքնուրույն կառույցներ գործելուց։ Իսկ Երևանը, որպես մարզ, դուրս է մնացել Ավանեսյանի ուշադրությունից՝ թերևս քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ խնդիրներ չունենալու համար: Իսկ 10 մարզպետները հնազանդ ենթարկվում են:

Ո՞ւմ համար է այս «օպտիմալացումը»․

Առողջապահության նախարարությունը փորձում է այն ներկայացնել որպես կառավարման արդյունավետության բարձրացում, բայց իրականում հարց է առաջանում․ արդյո՞ք այս քայլը լուծելու է հիվանդների խնդիրները, թե՞ պարզապես նպաստելու է նախարարության համար ավելի «հարմար» համակարգ ստեղծելուն։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ հարցն առավել վտանգավոր է հատկապես ծննդօգնության ոլորտում․ օրինակ՝ եթե Մարտունու կամ Աբովյանի ծննդատները լուծարվեն և միաձուլվեն «մարզային կենտրոնին», ապա ո՞վ է պատասխան տալու այն կանանց ու նորածինների համար, որոնց կյանքը կախված է ժամերի և երբեմն րոպեների ընթացքում հասանելիք բուժօգնությունից։ Իսկ խոշորացումը բերելու է «խոշոր անպատասխանատվության»:

Քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական որոշում․

Ըստ Պողոսյանի՝ օպտիմալացման նախաձեռնությունը հիշեցնում է ոչ թե առողջապահության իրական բարեփոխում, այլ վարչական վերահսկողության ամրապնդման հերթական փորձ։ Մարզային բնակչության համար սա հավասարազոր է բժշկական ծառայությունների մատչելիության կրճատմանն ու անորոշության խորացմանը։

Բժիշկները և համայնքներն արդեն մտահոգված են․ մարզպետարանները շարունակում են լռել, հիվանդանոցների տնօրենները՝ վախվորած հետևել գործընթացին։ Իսկ նախարարությունը շարունակում է ապահովել սեփական կոմֆորտը՝ համակարգը կենտրոնացնելով Երևանի մակարդակում։

Արդյունքում՝ այսօր մարզերում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա․ «օպտիմալացում» բառի տակ թաքնված է ոչ թե որակի բարձրացում, այլ մարզային առողջապահության դանդաղ, բայց հետևողական կազմաքանդում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test