xAI ընկերությունը, որը ղեկավարում է Իլոն Մասկը, անվճար հասանելի է դարձրել իր ամենավերջին և հզոր Grok 4 լեզվային մոդելը՝ սահմանափակ օգտագործման պայմաններով։ Քայլը արվել է OpenAI-ի GPT-5 նոր մոդելի ներկայացումից անմիջապես հետո՝ ակնհայտորեն որպես մրցակցային պատասխան։
xAI-ը հայտարարել է, որ այսուհետ Grok 4-ից կարող են օգտվել բոլոր օգտատերերը՝ առանց բաժանորդագրության։ Անվճար տարբերակում գործում է սահմանափակում՝ օրական առավելագույնը 5 հարցում՝ յուրաքանչյուր 12 ժամում։ Grok 4-ը հասանելի է X հարթակի (նախկին Twitter) և բջջային հավելվածների միջոցով։
Բացի լեզվային հնարավորություններից, անվճար հասանելի է դարձել նաև Grok Imagine գործիքը, որը ստեղծում է պատկերներ և տեսանյութեր՝ արհեստական բանականության միջոցով։
xAI-ի տվյալներով՝ Grok 4-ը նախորդ տարբերակից շուրջ 10 անգամ ավելի արագ և հզոր է, կարող է արձագանքել ձայնային հրահանգներին և նույնիսկ փոխել ձայնի տոնն ու ոճը՝ շշնջալ, երգել և այլն։
Նոր մոդելը մի քանի ռեկորդ է սահմանել մասնագիտական բենչմարքներում։ Մաթեմատիկական AIME 25 օլիմպիադայի առաջադրանքներում համակարգը ցուցաբերել է 100% ճշգրտություն, ինչը համարվում է բացառիկ արդյունք նման բարդության խնդիրների համար։ Տրամաբանական մտածողության ARC-AGI թեստում մոդելը ստացել է 15,9% արդյունք՝ երկու անգամ գերազանցելով Claude Opus-ի ցուցանիշը։
Ամենատպավորիչ արդյունքները Grok 4-ը ցույց է տվել Vending-Bench բիզնես սիմուլյացիայում, որտեղ ԱԲ-ն ինքնուրույն կառավարել է վիրտուալ ընկերություն։ Մոդելը վաստակել է 4694 դոլար և կատարել 4569 վաճառք՝ զգալիորեն առաջ անցնելով Claude Opus-ին (2077 դոլար և 1412 վաճառք) և անգամ մարդկանց միջին ցուցանիշներին (844 դոլար և 344 վաճառք)։ Սա վկայում է համակարգի ունակության մասին՝ ինքնուրույն բիզնես որոշումներ ընդունելու գործում։
Համակարգը կարող է սիմուլացնել նաև տիեզերական մասշտաբի բարդ ֆիզիկական գործընթացներ՝ օրինակ՝ սև խոռոչների բախումները, հենց բրաուզերում։ Մոդելը վերլուծում է սպորտային իրադարձությունները և կանխատեսում դրանց արդյունքները։
Այն աշխատում է xAI-ի Colossus սուպերհամակարգչի վրա, որն ունի ավելի քան 200 000 գրաֆիկական պրոցեսոր։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test