Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տարածքային ամբողջականության, դեպի Եվրոպա և հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել. Փեզեշքիան armtimes.com armtimes.com

time
Տարածքային ամբողջականության, դեպի Եվրոպա և հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատասխանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, մասնավորապես «Թրամփի ուղու» վերաբերյալ լրագրողների հարցին:

Իրանցի մի շարք պաշտոնյաներ ավելի վաղ թերի էին մեկնաբանել իրավիճակը և ստեղծվել էր տպավորություն, որ Իրանն այնքան էլ գոհ չէ ստեղծված իրավիճակից:

Իրանի նախագահն ասել է հետևյալը. «Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված՝ Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը չի մտահոգում Իրանին, նա պատասխանել է. «Հարցերից մեկը դա է։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։

Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն է այդ ճանապարհը կառուցելու»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test