ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրառում է կատարել սպասվող իրադարձությունների մասին:
«Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությամբ»,- գրել է նա:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ:
«Կկնքվեն համաձայնագրեր՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը:
Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։
Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ բազում առաջնորդներ են փորձել վերջ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, սակայն միայն իրեն է հաջողվել դա անել։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test