Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները ոտնահարվում են. դեսպան Հովհաննիսյան a1plus.am a1plus.am

time
ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները ոտնահարվում են. դեսպան Հովհաննիսյան

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է.

«ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել:

Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ ակտը թույլ չեն տալիս ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծել հակամարտությունները: Թեև Հայաստանի նկատմամբ այս սկզբունքները ոտնահարվել են, մենք նաև գիտակցում ենք, որ Եզրափակիչ ակտի դրույթները կենսական նշանակություն ունեն խաղաղության, անվտանգության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում:

Հայաստանը հավատում է, որ խաղաղության ձգտումը կարող է կրկին միավորել մեզ, ինչպես դա տեղի ունեցավ կես դար առաջ»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test