Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Google-ը 2025-ի երկրորդ եռամսյակում գերազանցել է սպասելիքները՝ $96.43 միլիարդ եկամուտով how2b.am how2b.am

time

Alphabet-ը՝ Google-ի մայր ընկերությունը, հրապարակել է 2025-ի երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները։ Ընկերության ընդհանուր եկամուտը կազմել է $96.43 միլիարդ՝ աճելով 14%-ով նախորդ տարվա համեմատ։ Սա նկատելիորեն գերազանցում է վերլուծաբանների կանխատեսած 10.9%-ը։

Ընկերության մաքուր շահույթը հասել է $28.2 միլիարդի՝ տարեկան կտրվածքով աճելով 20%-ով։ YouTube-ի գովազդային եկամուտը կազմել է $9.7 միլիարդ՝ գերազանցելով կանխատեսված $9.5 միլիարդը։ Google-ի որոնողական ծառայություններից ստացված եկամուտը կազմել է $54.19 միլիարդ։ Ընդհանուր գովազդային եկամուտը հասել է $71.34 միլիարդի։

Google Cloud-ը գրանցել է $13.6 միլիարդ եկամուտ՝ ավելի բարձր, քան կանխատեսված $13.11 միլիարդը։ Բաժինը, որում ներառված են նաև Waymo-ն և Verily-ն, ապահովել է $373 միլիոն եկամուտ։

Ըստ գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիի՝ AI Overviews-ի «խելացի» պատասխաններն այս պահին ունեն ավելի քան 2 միլիարդ ամսական օգտվող, մինչդեռ 2025-ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմում էր 1.5 միլիարդ։ Gemini հավելվածի ակտիվ ամսական օգտվողների թիվը հասել է 450 միլիոնի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test