Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կրթարշավի էստաֆետը հանձնել է ամուսնուն hraparak.am hraparak.am

time
Կրթարշավի էստաֆետը հանձնել է ամուսնուն

Նախորդ տարվա վերջին վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը նախաձեռնեց «Կրթվելը նորաձև է» ֆորումը՝ որպես հանրային նախաձեռնություն: Սկզբում դրանք տեղի էին ունենում փոքր սրահներում, իսկ բանախոսը միայն Աննա Հակոբյանն էր: Այդ շրջանում իշխանական զույգը նաև փոթքասթների մի քանի թողարկում հեռարձակեց, սակայն տեսնելով, որ դրանք լավ արդյունք չեն տալիս, որոշեցին «Կրթվելը նորաձև է» կրթարշավի շրջանակներում հանդես գալ երկուսով, համեմատաբար արդեն ավելի մեծ դահլիճներում: Տևական ժամանակ միասին բանախոսությամբ հանդես գալուց հետո, այժմ կրթարշավի էստաֆետը Աննա Հակոբյանը հանձնել է ամուսնուն: Այսօր Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» կրթարշավի հերթական հանդիպումը, որին Աննա Հակոբյանը չի մասնակցել: Փաշինյանը Աշտարակ է մեկնել իր խոսնակ՝ Նազելի Բաղդասարյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ: Մեր տեղեկություններով՝ Աննա Հակոբյանն հոգնել է կրթարշավից և ասել է, որ չի ցանկանում մարզից մարզ մեկնել և բանախոսություններով հանդես գալ, դե իսկ օգոստոսի վերջին նա պատրաստվում է մեկնել Չինաստան՝ երկու ամսով կրթվելու:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test