Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Աշխարհում պահանջված է միավորող օրակարգը. Պուտինը` ԲՐԻԿՍ-ի առաջնահերթությունների մասին sputnik sputnik

time
Աշխարհում պահանջված է միավորող օրակարգը. Պուտինը` ԲՐԻԿՍ-ի առաջնահերթությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Միավորող օրակարգը, որը կիսում են ԲՐԻԿՍ երկրները, պահանջված է ներկա համաշխարհային իրավիճակում։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովի լիագումար նիստում, որին նա մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով։
«ԲՐԻԿՍ-ի պետությունները ներկայացնում են զարգացման տարբեր մոդելներ, կրոններ, ինքնատիպ քաղաքակրթություններ և մշակույթներ, ընդ որում` բոլորը հանդես են գալիս հավասարության և բարիդրացիության, ավանդական արժեքների գերակայության օգտին, ձգտում են ծանրակշիռ ներդրում ունենալ գլոբալ կայունության և անվտանգության ապահովման գործում... Հենց այդպիսի կառուցողական մոտեցումներն ու նման միավորող օրակարգն են պահանջված ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ազգային արժույթների կիրառումը ԲՐԻԿՍ-ի երկրների միջև առևտրում անշեղորեն աճում է:
«2024 թվականին մեր ազգային արժույթի ռուբլու և բարեկամ երկրների արժույթների մասնաբաժինը ԲՐԻԿՍ-ի այլ պետությունների հետ Ռուսաստանի հաշվարկներում կազմել է 90%»,-ասել է նա։
Գլոբալ տնտեսությունը վերափոխվում է, 40%–ն արդեն ԲՐԻԿՍ- ին է բաժին ընկնում. Պուտին
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը։
Նա արդիական է համարում ԲՐԻԿՍ-ի մեխանիզմների միջոցով կապիտալի փոխադարձ ներդրումների ծավալների բազմակի ավելացման հարցը։
«Արդիական է թվում նաև մասնակից երկրների կողմից փոխադարձ կապիտալ ներդրումների ծավալների բազմակի ավելացման խնդիրը, այդ թվում` ԲՐԻԿՍ մեխանիզմների և, առաջին հերթին, Զարգացման նոր բանկի միջոցով»,-նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը հավելել է, որ այդ նպատակով Ռուսաստանն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի նոր ներդրումային հարթակ ձևավորել:
«Խոսքը մեր երկրների և գլոբալ հարավի ու արևելքի երկրների տնտեսություններին աջակցելու և միջոցներ ներգրավելու համաձայնեցված գործիքների համատեղ մշակման մասին է»,-պարզաբանել է նա:
ՌԴ–ն պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ` սուվերեն տարածքի պաշտպանության հարցում. Լավրով
Այնուհետև Պուտինը նշել է, որ ԲՐԻԿՍ-ում առաջ են ընթանում հացահատիկային բորսայի, մշտական լոգիստիկ հարթակի ստեղծման գործընթացները։
«Առաջ են ընթանում ԲՐԻԿՍ-ում հացահատիկային բորսայի, կլիմայական հետազոտությունների կենտրոնի, մշտական լոգիստիկ հարթակի, սպորտային համագործակցության ծրագրի ստեղծման գործընթացները»,-ասել է ՌԴ նախագահը։
Ամփոփելով` ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԲՐԻԿՍ միավորման երկրների գործընկերներին կառուցողական փոխգործակցության համար:
ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովն ընթանում է Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը: Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՀՀ–ն հետաքրքրված է ԲՐԻԿՍ–ում դիտորդի կարգավիճակ ունենալով. Միրզոյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test