Երևանում թիվ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակը բավարար է. նախարարություն
sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանում ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Տուժածներից մեկը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել ԲԿ-ից, երկուսը դուրս կգրվեն առաջիկայում»,–հայտնեց նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը։