«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մտադիր չէ լքել ակումբը, տեղեկացնում է Diaro Sport-ը։
Դանիացի ֆուտբոլիստը գոհ է «Բլաուգրանայում» իր կարգավիճակից և բացառում է այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։
Չնայած կատալոնական ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր ստորագրել 29-ամյա պաշտպանի հետ, նա չի ցանկանում հեռանալ։ Քրիստենսենն ուզում է մնալ «Բարսելոնայում» և պայքարել` մեկնարկային կազմում հայտնվելու համար։
Քրիստենսենի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որը շահավետ առաջարկ է կատարել նրան, սակայն դանիացին մերժել է այն։
Անրդեաս Քրիստենսենի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրը կլրանա 2026 թ. հուլիսի 1-ին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test