Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է նաև ուղղաթիռ պատվիրել how2b.am how2b.am

time

Yandex Armenia-ն հայտարարում է Yandex Go հավելվածում նոր պրեմիում ծառայության՝ Ultima-ի գործարկման մասին, որի շրջանակում հնարավոր կլինի պատվիրել ուղղաթիռային թռիչքներ։ Ծառայությունն առաջարկում է երկու տարբերակ՝ անհատական երթուղով չարտերային թռիչքներ Copter տուրի շրջանակում և ֆիքսված արժեքով էքսկուրսիոն թռիչքներ Sky Tour ձևաչափով։ Թռիչքները իրականացնում է Yandex-ի գործընկեր Armenian Helicopters ավիաընկերությունը։

Ուղղաթիռային թռիչքները հասանելի են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Քարերի Սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Չարտերային թռիչքներ կարելի է պատվիրել ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներից։ 

Պատվեր կարելի է կատարել առնվազն երկու ժամ առաջ և առավելագույնը մեկ ամիս առաջ։ Copter տուրքի արժեքը հաշվարկվում է ըստ թռիչքի տևողության, իսկ Sky Tour տարբերակով առաջարկվող թռիչքներն ունեն ֆիքսված արժեք։

Բոլոր թռիչքները ապահովագրված են։ Ուղևորները թռիչքից առաջ անցնում են պարտադիր հրահանգավորում, փաստաթղթերի ստուգում և կշռում։ Թռիչքին կարող են մասնակցել մինչև հինգ ուղևոր՝ ընդհանուր քաշը (ներառյալ ուղեբեռը) չգերազանցելով 410 կիլոգրամը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test