Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քաղաքացիական պատերազմ չի կարող լինել. Եկեղեցական ժողով կարող է հրավիրել միայն կաթողիկոսը sputnik sputnik

time
Քաղաքացիական պատերազմ չի կարող լինել. Եկեղեցական ժողով կարող է հրավիրել միայն կաթողիկոսը
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ Քաղաքացիական պատերազմ Հայաստանում չի կարող լինել. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի հնարավոր հանգուցալուծումը։
«Քաղաքացիական պատերազմը ունի իր բաղադրիչները։ Դրանք են` ճեղքված ռազմական էլիտան, զինարտադրությունը երկրի ներսում, որը Հայաստանն, ըստ էության, չունի։ Այս դեպքում սա կարող է գնալ հասարակական խզման։ Բայց, պատկերացնել, որ ներկայիս իշխանությունն ի վիճակի է լինելու համախմբել ինչ–որ լուրջ զանգված, հնարավոր չէ, որովհետև իշխանության հասարակական ընկալումը չափազանց ցածր է»,– նկատում է Խաչատրյանը։
Իշխանական գործիչները կառավարության ղեկավարի գլխավորությամբ շարունակում են հարձակումները Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ–ին Վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք, որի առաջին 10 անդամների ընտրությամբ զբաղվելու է անձամբ ինքը։ Մեկ օր առաջ էլ վարչապետը կոչ էր արել համախմբվել «Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Մի շարք վերլուծաբաններ Փաշինյանի այս հայտարարությունները որակեցին իբրև քաղաքացիական պատերազմի հրահրում, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանում պետական մակարդակով բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում։
Մայր Աթոռի դեմ քաղաքացիական հարձակման հնարավորություն Վարդան Խաչատրյանը չի տեսնում` նշելով, որ դա հնարավոր է միայն հասարակական ճնշման պայմաններում, ինչպիսին այսօր չկա, իշխանությունն էլ այդպիսի մոբիլիզացիոն ռեսուրս չունի։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում եկեղեցու լռությանը, մեր զրուցակիցը այն համարում է դասական հավասարակշիռ դիրքորոշում։

«Որովհետև եկեղեցին համոզված է, որ ինքը 1700 տարի գոյություն ունի, իսկ իշխանությունները փոխվել են, նույնիսկ` վերացել։ Մենք ունեցել ենք հոգևորականներ, որոնք գիտակցելով գնացել են մահվան, այդ թվում` Մեծ Եղեռնի ժամանակ, իրենց կյանքի գնով առաջնորդել են մարդկանց, որպեսզի իրենց հոտն իրեն անտեր չզգա։ Ո՞նց կարելի է սա մոռանալ»,– նշում է Խաչատրյանը։

Հայ Առաքելական եկեղեցու պառակտումը ներսից ևս Վարդան Խաչատրյանը անհնարին է համարում` նշելով, որ այսօր, ինչպես և պատմության ողջ ընթացքում, հոգևոր դասի մեջ գուցե և կան անհատներ, որոնք անհամաձայնություններ ունեն կաթողիկոսի հետ։ Բայց, նրա պնդմամբ, այդ մարդիկ չունեն մեծ թվով համախոհներ, և, բացի այդ, եկեղեցին ունի այդօրինակ տարրերի դեմ պայքարի գործուն մեխանիզմներ։
Կաթողիկոսին գահընկեց անելու կարգ Հայ առաքելական եկեղեցու 1700-ամյա կանոնադրությունում չկա. Sputnik Արմենիային ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանը։
Նրա խոսքով` կաթողիկոսի թե՛ ընտրությունը, թե՛ անվստահություն հայտելն ու գահընկեց անելը եկեղեցու ներքին գործն է` հասարակական լայն զանգվածներին անհասանելի։
Կհետևենք Վեհափառ հայրապետի հորդորներին ու դիրքորոշմանը. Սերժ Սարգսյան
Բարսեղյանն արձանագրում է, որ Հայ առաքելական եղեկեցու կանոնադրության համաձայն, Կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը և հենց Ազգային եկեղեցական ժողովն էլ կարող է նրան «գահընկեց անել»։ Բայց, քանի որ ժողովը հրավիրում է ինքը` կաթողիկոսը, հետևաբար դժվար է պատկերացնել, որ Վեհափառ հայրապետը Ազգային եկեղեցական ժողով հրավիրի սեփական պաշտոնանկության օրակարգով, բացառությամբ, թերևս, ինքնակամ հրաժարականի դեպքի։
«Տվյալ դեպքում, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարող է ժողովուրդը դուրս գալ փողոց, պահանջել կաթողիկոսի հրաժարականը, և կաթողիկոսն էլ այդ հրաժարականը տա։ Այստեղ պետք է հաշվի առնենք նաև այն փաստը, որ իշխանությունների կողմից Եկեղեցուն ներկայացվող պահանջները իրավական հարթության մեջ չեն, Սահմանադրությամբ այդ իրավունքներն ու լիազորությունները իշխանությանը տրված չեն»,– նկատում է Բարսեղյանը։
Կրոնագիտության ամբիոնի վարիչը հիշեցնում է, որ Հայ Առաքելական եկեղեցու 1700– ամյա պատմության ընթացքում կաթողիկոսների հրաժարականների միայն մի քանի դեպքեր են եղել` կա՛մ կաթողիկոսի անձնական որոշմամբ, կա՛մ քաղաքական ինչ–ինչ գործընթացների հետևանքով։

«Այսօրվա իրականության մեջ, համենայն դեպս, դա դժվար է պատկերացնել։ Ես` որպես եկեղեցու ներքին կյանքին որոշ չափով ծանոթ մարդ, գիտեմ, որ եկեղեցին այսօր միասնական է, կուռ է, և դժվար է պատկերացնել, որ եկեղեցու ներսում կարող է ձևավորվել ինչ–որ մի ազդեցիկ ընդդիմադիր հոսանք, որը կպայքարի կաթողիկոսին հեռացնելու համար»,– վստահեցնում է Բարսեղյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին մի շարք հոգևորականներ` դատապարտելով նրա հայտարարությունը։
Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test