Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քանի որ Ադրբեջանը ԵՄ-ի հուսալի գործընկեր է, ապա Հայաստանը պետք է գնա հնարավոր բոլոր զիջումներին hraparak.am hraparak.am

time
Քանի որ Ադրբեջանը ԵՄ-ի հուսալի գործընկեր է, ապա Հայաստանը պետք է գնա հնարավոր բոլոր զիջումներին

Օրերս Մոլդովայում կրոնական հողի վրա կոնֆլիկտ էր ծագել: Իշխանությունները չեղարկել էին Սուրբ Երրորդության օրվա կապակցությամբ նախատեսված Խաչի երթը և առաջարկել էին այն տեղափոխել մեկ այլ օր: Պատճառն այն էր, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները որոշել էին հենց նույն օրն իրականացնել իրենց, այսպես կոչված, «հպարտության միամսյակը» բացող «հպարտության երթը»: Եթե «Հրապարակ»-ի ընթերցողները ծանոթ չեն, թե ինչի մասին է խոսքը՝ կարճ ներկայացնեմ: Գլոբալիստական աշխարհում հունիս ամիսը «նվիրված» է «Հպարտության միամսյակ» անվանումով ԼԳԲՏ համայնքի միջոցառումներին: Դրա հիմնական միջոցառումը հենց «հպարտության երթն» է քաղաքների փողոցներով: Ի դեպ, Սուրբ Երրորդության օրը «հպարտության երթն» անցկացնելու հարցով, ըստ «rybar» Տելեգրամ ալիքի, աջակցություն է ցուցաբերվել Մոլդովայում եվրոպական երկրների գրեթե բոլոր դեսպանատների և Եվրամիության պատվիրակության գրասենյակի կողմից: Սա ի գիտություն տեղական եվրոպամետների: Ավելացնեմ, որ Դ. Թրամփի նախագահ ընտրվելու արդյունքում բազմաթիվ խոշոր ընկերություններ (Mastercard, PricewaterhouseCoopers, PepsiCo, Citi, Nissan և այլն) այս տարի կրճատել են ԱՄՆ-ում «հպարտության միամսյակի» միջոցառումների ֆինանսավորումը:

Գանք Հայաստան: Այն, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի «եկեղեցասիրությունը» բռնեց ադրբեջանցի Փաշազադեի ելույթից հետո, հայտնի է նույնիսկ ամենածույլ մարդուն: Բայց որ դրան կարող էր գումարվել եվրոպական պահանջ՝ կարծում եմ, որևէ մեկի մտոքով չի անցել: Չէր անցնի նաև իմ մտքով՝ եթե պատահաբար «rybar» ալիքում չծանոթանայի «ժողովրդավարական» և «ինքնիշխան» Մոլդովայի վերաբերյալ նյութին: Ի՞նչ կապ ունի վերը նշված մոլդովական իրադարձությունը մեր այսօրվա խնդրի հետ՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ՝ Եվրամիությունը, եթե ի վիճակի լիներ, կարգելեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Շվեյցարիայում կազմակերպված՝ «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողովը։ Բայց արգելել չէր կարող ու այդ պատճառով էլ վստահաբար բզզում է Նիկոլին ընդդեմ կաթողիկոսի:

Որովհետև թե՛ վերջինիս ելույթը և թե՛ ընդհանրապես այդ համաժողովի կազմակերպումը դեմ է գլոբալիստական Եվրամիության քաղաքականությանը: Որի համար, չմոռանանք, Ադրբեջանի բռնապետը հուսալի գործընկեր է վառելիքա-էներգետիկ ծրագրերում: Իսկ վեղարավորների հակաադրբեջանական միջոցառումը չի տեղավորվում դրա շրջանակներում: Ի՞նչ է մնում անել, եթե ոչ Գարեգին Բ-ին փոխարինել հայաստանյան գործող իշխանության հլու հնազանդ մեկ այլ կրոնավորով: Իսկ որ այդպիսին կգտնվի՝ կասկած չունեմ: Ու դրա հետ միասին գոնե կրոնական հարթակում կփակվի Արցախի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանման հարցը: Այն, ինչ խանգարում է վարչապետի աթոռից կառչած անձին թշնամու հետ բարիդրացիություն հաստատելուն: Եվ եթե իմ վարկածը մի օր հաստատվի, ապա դա կվկայի այն մասին, թե Նիկոլի ջանքերով մեր երկրի նկատմամբ ինչ արհամարհական վերաբերմունք է ձևավորվել Եվրամիության ղեկավարությունում: Որովհետև եթե Ադրբեջանը հուսալի գործընկեր է, ապա Հայաստանը պետք է գնա հնարավոր բոլոր զիջումների: Այդպիսին է թույլ և պարտված երկրների ճակատագիրը:

Ի դեպ, 2018-ին եկեղեցու դեմ առաջին գրոհը տապալվեց, քանի որ դա լավ նախապատրաստված չէր: Հեծելազորային գրոհի նմանվող այդ արշավը տապալվեց՝ չնայած ժողովրդի շրջանում Նիկոլի ունեցած հսկայական աջակցությանը: Այս անգամ աջակցությունը համարյա շրիշակային մակարդակի է, սակայն վերջինս հաշվի է առել անհաջողության դասերը: Ու այդ պատճառով էլ խոսքի մակարդակում նախապատրաստական «հրետակոծություն» է կազմակերպել եկեղեցու ուղղությամբ՝ միաժամանակ կոչ անելով զինվորագրվել գրոհայինների խմբերին: Հիշում եք, չէ՞, որ մի ժամանակ նույն մեթոդով ստեղծվել էր, այսպես կոչված, հեղափոխության պահապանների խմբակը: Նախապատրաստական այդ աշխատանքին, բնական է, հետևելու է հարձակումը: Կարծում եմ, որ այս արշավը ևս տապալվելու է, քանի որ վերջինիս նախապատրաստական աշխատանքն ավելի շուտ վնաս տվեց, քան կտա օգուտ: Իսկ վնասն այն է, որ հասարակության ադեկվատ հատվածն ազդեցություն-փոխազդեցություն կանոնի հիման վրա համախմբվում է ու պատրաստվում է հակահարված տալուն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test