Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ամերիկյան «փափուկ ուժի» ապագան mediamax.am mediamax.am

time
Ամերիկյան «փափուկ ուժի» ապագան

Ներկայացնում ենք Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Ջոզեֆ Ս. Նայ կրտսերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Ջոզեֆ ՆայՈւժը թույլ է տալիս ուրիշներից ստիպել անել այն, ինչ դուք եք ուզում: Դրան կարելի է հասնել հարկադրանքով («մտրակ»), վճարով («բլիթ») կամ գրավչությամբ («մեղր»): Առաջին երկու մեթոդները կոշտ ուժի ձեւեր են, իսկ գրավչությունը՝ «փափուկ ուժ» է: Փափուկ ուժը ստեղծվում է երկրի մշակույթով, նրա քաղաքական սկզբունքներով, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությամբ: Կարճաժամկետ հեռանկարում կոշտ ուժը սովորաբար հաղթում է փափուկ ուժին: Բայց երկարաժամկետ առումով՝ հաճախ գերակշռում է փափուկ ուժը: Ստալինը մի անգամ ծաղրելով հարցրել է. «Իսկ քանի՞ դիվիզիա ունի Հռոմի Պապը»: Սակայն պապական իշխանությունը մինչ օրս կա, իսկ ստալինյան ԽՍՀՄ-ն վաղուց չքվել է:Երբ դուք գրավիչ եք, կարող եք խնայել մտրակների եւ բլիթների վրա: Եթե դաշնակիցները ձեր մեջ բարություն են տեսնում եւ վստահում են ձեզ, ավելի հավանական է, որ նրանք կհետեւեն ձեր օրինակին: Եթե նրանք ձեզ համարեն անպատասխանատու եւ կոպիտ համարեն, ապա, ամենայն հավանականությամբ, կսկսեն ժամանակ ձգել եւ հնարավորության սահմաններում նվազեցնել փոխկախվածությունը: Լավ օրինակ է Սառը պատերազմի ժամանակների Եվրոպան: Մի նորվեգացի պատմաբան գրում էր, որ Եվրոպան բաժանվել է Խորհրդային եւ Ամերիկյան կայսրությունների միջեւ: Բայց նրանց միջեւ սկզբունքային տարբերություն կար՝ ամերիկյան կողմը «հրավերով կայսրություն» էր: Դա ակնհայտ դարձավ, երբ ԽՍՀՄ-ը ստիպված եղավ զորք մտցնել Բուդապեշտ՝ 1956 թվականին, եւ Պրահա՝ 1968 թվականին: ՆԱՏՕ-ն, հակառակը, ոչ միայն պահպանվեց, այլեւ ընդլայնեց իր կամավոր անդամների թիվը:

Ուժի գաղափարը ճիշտ հասկանալու համար հարկավոր է հաշվի առնել եւ՛ նրա կոշտ, եւ՛ փափուկ կողմերը: Մակիավելին գրում էր, որ իշխանավորի համար լավ է, երբ նրանից վախենում են, այլ ոչ թե սիրում: Բայց ավելի լավ է, երբ կա ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: Փափուկ ուժը հազվադեպ է բավարար լինում, իսկ նրա ազդեցությունը միանգամից չի դրսեւորվում, հետեւաբար, քաղաքական առաջնորդներն հաճախ գայթակղվում են կիրառել հարկադրանքի կոշտ ուժը: Սակայն միայն կոշտ ուժի կիրառումը կարող է ավելի բարձր գին ունենալ, քան նրա համակցումը փափուկ ուժի հետ: Բեռլինյան պատը փլվեց ոչ թե հրետանային գնդակոծության հետեւանքով, այն մուրճերով եւ բուլդոզերներով քանդեցին մարդիկ, ովքեր կորցրել էին հավատը կոմունիզմի նկատմամբ եւ որոնց գրավում էին արեւմտյան արժեքները:Ամերիկան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ աշխարհի ամենահզոր երկիրը եւ փորձեց ամրապնդել իր արժեքները այսպես կոչված «ազատական միջազգային կարգում»: Այո, Ամերիկան միշտ չէ հետեւել իր ազատական սկզբունքներին, իսկ Սառը պատերազմի երկբեւեռությունը այս աշխարհակարգը սահմանափակում էր աշխարհի բնակչության միայն կեսով: Բայց հետպատերազմական համակարգը բոլորովին այլ տեսք կունենար, եթե «առանցքի» տերությունները հաղթեին Երկրորդ համաշխարհայինում եւ պարտադրեին իրենց արժեքները:ԱՄՆ-ի նախկին նախագահները խախտում էին այս ազատական կարգի միայն առանձին ասպեկտները, իսկ Դոնալդ Թրամփը դարձավ առաջինը, ով սկզբունքորեն մերժում է փափուկ ուժի նշանակությունը արտաքին քաղաքականության մեջ: Փափուկ ուժից հրաժարվելու հետեւանքները լիովին կանխատեսելի են: Ժողովրդավարական դաշնակիցների (օրինակ՝ Դանիայի կամ Կանադայի) հարկադրանքը թուլացնում է վստահությունը մեր դաշինքների նկատմամբ: Սպառնալիքները Պանամայի նկատմամբ ամբողջ Լատինական Ամերիկայում արթնացնում են վախը իմպերիալիզմից: ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ոչնչացումը, որը ստեղծվել էր նախագահ Ջոն Քենեդիի կողմից 1961 թվականին, ավերում է մեր երկրի բարի համբավը: «Ամերիկայի ձայնի» անջատումը նվեր էր ավտորիտար հակառակորդների համար: Բարեկամ երկրներին մաքսատուրքերով հարված հասցնելով՝ մենք անվստահելի երեւացինք: Երկրի ներսում խոսքի ազատությունը ճնշելու փորձերը թուլացնում են մեր հեղինակությունը: Ցուցակը կարելի է շարունակել:Թրամփը Չինաստանն անվանում է Ամերիկայի հիմնական մարտահրավերը, իսկ Չինաստանն ակտիվորեն ներդրումներ է կատարում փափուկ ուժի մեջ՝ սկսած 2007 թվականից: Հենց այդ ժամանակ ԿԺՀ նախագահ Հու Ցզինթաոն՝ հանդես գալով Չինաստանի կոմկուսի անդամների առաջ, հայտարարել էր, որ երկիրը պետք է ավելի գրավիչ դառնա մյուսների համար: Այդուհանդերձ, Չինաստանն արդեն վաղուց բախվում է երկու մեծ խոչընդոտների: Առաջինը՝ նա տարածքային վեճեր ունի բազմաթիվ հարեւան երկրների հետ: Երկրորդը՝ Չինաստանի կոմկուսը պնդում է քաղաքացիական հասարակության նկատմամբ կոշտ վերահսկողության պահպանման վրա: Այս քաղաքականության թերությունները հաստատվում են հանրային կարծիքի հարցումներով, երբ տարբեր երկրներում մարդկանց հարցնում են, թե որ երկրներն են նրանք համարում գրավիչ: Այդուհանդերձ, կարելի է միայն գուշակել, թե ինչ ցույց կտան այս հարցումները առաջիկա տարիներին, եթե Թրամփը շարունակի նվազեցնել ԱՄՆ-ի փափուկ ուժը։Այո, անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի փափուկ ուժն ունեցել է անկման եւ վերելքի շրջաններ: Վիետնամյան եւ Իրաքյան պատերազմների ժամանակ Ամերիկան բազմաթիվ երկրներում պոպուլյար չէր: Սակայն փափուկ ուժի աղբյուր են հանդիսանում նաեւ երկրի հասարակությունն ու մշակույթը, այլ ոչ միայն կառավարության գործողությունները: Նույնիսկ Վիետնամյան պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ երկրներում մարդիկ երթեր էին անցկացնում ԱՄՆ-ի քաղաքականության դեմ, նրանք երգում էին քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան օրհներգը՝ «Մենք կհաղթահարենք»: Ամերիկյան ժողովրդավարությունը, ամենայն հավանականությամբ, կվերապրի Թրամփի չորս տարվա կառավարումը: Երկիրը կայուն քաղաքական մշակույթ ունի, ինչպես նաեւ սահմանադրություն, որը զսպումներ եւ հակակշիռներ է ապահովում: Լուրջ հնարավորություններ կան, որ դեմոկրատները 2026 թվականի ընտրություններում կվերականգնեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի հանդեպ: Բացի այդ, քաղաքացիական հասարակությունը դեռեւս ուժեղ է, իսկ դատարանները՝ անկախ: Բազմաթիվ կազմակերպություններ հայցեր են ներկայացրել՝ վիճարկելով Թրամփի որոշումները, իսկ շուկաները դժգոհ են նրա տնտեսական քաղաքականությունից:Ամերիկյան փափուկ ուժը վերականգնվել է Վիետնամի եւ Իրաքի պատերազմներից, ինչպես նաեւ Թրամփի առաջին ժամկետից հետո: Բայց երբ վստահությունը կորսվում է, այն վերականգնելը դժվար է: Ուկրաինայի վրա հարձակումից հետո Ռուսաստանը կորցրեց գրեթե ամբողջ իր փափուկ ուժը, մինչդեռ Չինաստանը փորձում է լրացնել ցանկացած վակուում, որը ստեղծում է Թրամփը: ԿԺՀ նախագահ Սի Ցզինփինը վստահեցնում է, որ սկսվել է Արեւելքի վերելքը: Եթե Թրամփը կարծում է, որ կկարողանա մրցակցել Չինաստանի հետ եւ միաժամանակ պայթեցնել ԱՄՆ-ի դաշնակիցների վստահությունը, հայտարարել կայսերական հավակնությունների մասին, ոչնչացնել USAID գործակալությունը, անջատել «Ամերիկայի ձայնը», վիճարկել երկրի ներսում օրենքի գերակայությունը եւ հայտարարել ՄԱԿ-ի կազմակերպություններից դուրս գալու մասին, ապա նա սխալվում է: Չի կարելի ասել, որ նրա ավերածը վերականգնելն անհնար կլինի, սակայն դա թանկ կարժենա:Թարգմանությունը՝ Մարթա ՍեմյոնովայիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:Copyright: Project Syndicate, 2025.www.project-syndicate.org

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test