Մենք երեկ գրել էինք, որ մեր ձեռքի տակ են հայտնվել տվյալներ առաջիկա նոր տարածքային զիջումների մասին: Ըստ մեր տնօրինած տեղեկատվության, ՀՀ անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ սահմանազատման հարցերի շուրջ ընթացել են բանակցություններ եւ կողմերը եկել են համաձայնության, թե ինչպես է գծվելու Հայաստան-Ադրբեջան սահմանային գիծը: Ընդ որում, սահմանազատման հարցերի հանձնաժողովն այդ բանակցություններին չի մասնակցել եւ Մհեր Գրիգորյանն այդ պայմանավորվածություններին մասնակից չէ:
Ըստ մեր ձեռքում հայտնված քարտեզների, Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին է զիջելու եւս 180 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ստանալու է ընդամենը 25 քառակուսի կիլոմետր: Ամբողջ սահմանի երկայնքով ադերբեջանական սահմանը տեղ-տեղ առաջ է գալու, որոշ հատվածներում դրանք ուղղակի լեզվակներ են, որ խրվելու են ՀՀ տարածքից ներս:
Մեր աղբյուրն ասում է, որ սահմանազատման նախագիծը, որի հիմքում դրվել են ադրբեջանական կողմից տրամադրած քարտեզներ, գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Ըստ էության, սահմանազատվել է հսկայական սահմանային գիծ` Տավուշից մինչեւ Սյունիք եւ բոլոր հատվածներում մենք կորցնում ենք, ադրբեջանցիները` ձեռք են բերում:
Ի դեպ, անկլավների եւ էքսկլավների հարցն այս անգամ չեն քննարկել, թողնվել է հաջորդ փուլում լուծման:
Մյուս բոլոր հատվածներում` Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի` շատ ավելի ողբալի է իրավիճակը:
Քարտեզի վրա դեղինով մեզ հանձնվող հատվածներն են, իսկ մանուշակագույնով` մեր հանձնելիքը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test