Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին որոշ բարձրաստիճան հոգևորականներ բռնազավթել են, և այնտեղ մի շարք անօրինություններ են տեղի ունենում:
Ըստ նրա՝ շատ քաղաքացիներ, տեսնելով այս հոգևորականների վարքագիծը, հեռացել են Մայր եկեղեցուց և մտել այլ հավատքների մեջ:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Էջմիածին այցին և Գարեգին Բ-ին աջակցություն հայտնելուն՝ Քլոյանը հիշեցնում է. «Մարտի 1»-ի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին թողեց միայնակ կրակի դեմ, գնաց փակվեց իր սև տան մեջ, իսկ հոգևորականներից ոչ մեկը չկանգնեց ժողովրդի կողքին»:
Վերջինս հիշեցնում է նաև այն, որ այդ օրերին Լևոն Տեր-Պետրոսյանը իր դռան մոտ երկար սպասեցրեց Գարեգին Բ-ին և չընդունեց նրան, իսկ թե հիմա ինչ է փոխվել, չի կարող ասել:
Իշխող ուժի անդամը հերքում է այն պնդումները, թե իշխանությունները քաղաքացիական պատերազմ են ուզում հրահրել. «Սուտ է, թե իշխանությունը պատրաստվում է արյուն թափել կամ քաղաքացիական պատերազմ հրահրել, զավթել վեհարանը: Երբեք Երևանում կամ մեկ այլ վայրում մարտիմեկեր չեն լինելու»:
Քլոյանը կարծում է, որ հոգևորականների շրջանում կան ազնիվ հոգևորականներ, որոնք հաշտ չեն Գարեգին Բ-ի քայլերի հետ: Ըստ նրա՝ այս տեսակ հոգևորականները մասնավոր զրույցներում դրա մասին արտահայտվում են:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test