Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վեհափառի անկողին մտնելուց առաջ՝ Փաշինյանը թող հրապարակի ԵԱՀԿ ՄԽ 2019թ․ փաստաթուղթը․ Զոհրաբյան 168.am 168.am

time
Վեհափառի անկողին մտնելուց առաջ՝ Փաշինյանը թող հրապարակի ԵԱՀԿ ՄԽ 2019թ․ փաստաթուղթը․ Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն և անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը«Հայ Առաքելական եկեղեցու վրա Նիկոլ Փաշինյանի անբարո հարձակումը» դիտարկում է դրսից ուղղված հրահանգների համատեքստում։

«Ադրբեջանական պաշտոնական տեսակետը ներկայացնող «Մինվալ ազ» լրատվականը նկատել է, թե ՀԱԵ հանդեպ Փաշինյանի քայլերը համահունչ են Ադրբեջանի տեսակետին։ Ու եթե սրան էլ գումարում ենք Ալահշուքյուր Փաշազադեի հայտարարությունները, թե Հայ Առաքելական եկեղեցին վտանգ է տարածաշրջանի երկրների համար, և Միլլի մեջլիսի պատգամավորների որակումները, թե ՀԱԵ-ն ֆաշիստական կառույց է, մենք հասկանում ենք, որ Ալիևից խաղաղության թուղթ մուրալու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անցնել սրբապղծության բոլոր կարմիր գծերը»,- 168amի հետ զրույցում մանրամասնեց քաղաքական գործիչը։

Վեհափառի ու սրբազանների կուսակրոնությամբ խիստ մտահոգ Նիկոլ Փաշինյանին Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս հանրայնացնել 2019 թվականին ԵԱՀԿ ՄԽ կողմից սեղանին դրված առաջարկը, որը երաշխավորելու էր Արցախի հայկականությունը։

«Դրա վերաբերյալ բազմիցս հարց է բարձրացվել, սակայն Փաշինյանը ցինիկաբար արհամարհել է։ Վեհափառի ու սրբազանների անկողին մտնելուց առաջ՝ հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանից պետք է պահանջի հրապարակել ԵԱՀԿ ՄԽ այն փաստաթուղթը, որը չարհամարհելու դեպքում Արցախը կլիներ հայկական և ամենակարևորը՝ չէին լինի 5000 և ավելի զոհերը։ Այս դարակազմիկ հանցավոր քայլը թողած՝ նա իր քիթը խոթում է այնտեղ, որտեղ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածով իր քիթը որևէ կերպ չի տեղավորվում։ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, և դա բացարձակ ժողովրդավար նորմ է, որը գործում է արևմտյան ժողովրդավարության բոլոր երկրներում,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ ՀԱԵ դեմ «բորենիական արշավը» ջախջախելու է հենց ՔՊ-ին,- Նիկոլ Փաշինյանի նպատակը բախումներ հրահրելն է․ նա շատ լավ հասկանում է, որ իր տերերն իրեն կանգնեցրել են հերթական կապիտուլյացիայի առաջ, ուստի իրեն այս պահին կարող է փրկել միայն քաղաքացիական բախումը՝ հային հայի դեմ հանելը։ Վատ լուր ունեմ Նիկոլ Փաշինյանի համար․ իրեն ու իր քաղաքական թիմին ոչինչ փրկել չի կարող»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեի գրառմանը, որով առաջարկում էր գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ նպատակով առաջարկելով ստեղծել ընդլայնման ընթացակարգեր ենթադրող «համակարգող խումբ», Զոհրաբյանը դա որակեց եկեղեցու ու վեհափառի վրա հարձակվելու «բանդաներ» ստեղծելու կոչ։

«Ես ուզում եմ հավատալ, հուսալ, որ ՀՀ-ում գործող որևէ կրոնական կազմակերպություն չի դառնա Նիկոլ Փաշինյանի ձեռքին գործիք՝ Ալիևի հրահանգը կատարելու համար»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Առկա իրողությունների համատեքստում հանրային հակազդեցության, այդ հակազդեցությունը գեներացնող օրակարգերի և հատկապես օրերս մեկնարկած իմպիչմենտի գործընթացի մասին իր դիտարկումներում քաղաքական գործիչը մտահոգություններ հայտնեց ներընդդիմադիր հատվածում տեղի ունեցողի վերաբերյալ։

«Ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը, իրենց կապրիզները՝ ․․․սա արեք, նա արեք՝ հետո կստորագրենք, մի հատ գնացեք՝ ես չգիտեմ․․․ լեզգինկա պարեք, հետո կստորագրենք։

Բայց այդ մարդիկ խորհրդարան են եկել մեկ օրակարգով․ թող բացեն, կարդան 2021 թվականի օգոստոսի 2-ի իրենց հայտարարությունը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իսկ հեռացնելու այս պահին մնացած միակ արդյունավետ գործիքն իմպիչմենտն է, որը խորհրդարանական կառավարման երկրի ամենաճկուն գործիքներից է, և եթե որևէ քաղաքական ուժ, տվյալ դեպքում՝ «Հայաստան» դաշինքը տարբեր պատճառաբանություններով՝ մի հատ ստոյկա տվեք՝ ստորագրեմ, մի հատ գնացեք ՔՊ-ին համոզեք, որ ստորագրեմ․․․, չի միանում անվստահության գործընթացին, ես և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունենք լեգիտիմ կասկածներ ունենալու, որ այդ խմբակցությունն այլ ծրագրեր ունի, մասնավորապես՝ սպասել, մինչև 2026 թվականը և Նիկոլի հետ գնալ ընտրության՝ ևս մեկ անգամ դառնալով Նիկոլի ընդդիմադիր «անվտանգության բարձիկը»»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test