Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ուշացնում եք, Վեհափառ hraparak.am hraparak.am

time
Ուշացնում եք, Վեհափառ

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է գործի: Հայոց եկեղեցին հիմա այն վիճակում չէ, որ Վեհափառն աչք փակի ՀՀ իշխանությունների սանձարձակության վրա ու «ձեւացնի», թե ամեն ինչ վերահսկվում է: 2018 թվականին կար այդպիսի մի «հին» նախագահ եւ «նորընտիր» վարչապետ, որ հենց այդպես էր գնահատում իրավիճակը եւ ուժայիններին թույլ չէր տալիս երկրում վերականգնել հասարակական կարգը: Արդյունքում՝ փողոցի խուժանը «տրամաբանական» ավարտին հասցրեց հեղաշրջումը եւ տիրացավ ամեն ինչին, այդ թվում եւ՝ վարչապետի աթոռին:

Ուշադիր կարդացեք եւ համեմատեք. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետեւորդներ», եւ ապա՝ «Հայաստանի Հանրապետության սիրելի հպարտ քաղաքացիներ»: Շարունակեք կարդալ. «Որպես ձեզնից մեկը՝ դիմում եմ ձեզ», եւ կամ. «Ես ձեզնից մեկն եմ»: Այսինքն, ՀԱԵ-ի դեմ պայքարի հիմքում ընկած է նույն լակոտական պոպուլիզմը, որ կար 2018 թվականին:

Հրոսակապետի ծրագրում առաջին քայլն ինչ-որ «համակարգող խորհրդի» ձեւավորումն է, որը հետագայում պետք է կաթողիկոս ընտրի: Այստեղ արդեն նա չի կարողանում յոլա գնալ առանց Հիսուսի անունը տալու. «Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ՝ վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները, ովքեր․

Ասելս ի՞նչ է, Վեհափառ տեր… Մենք կարող ենք այսպես կատակով վերաբերվել այս ամենին, մտածել, որ ակամա հայտնվել ենք գժանոցում, որի պալատները լիքն են ամեն տեսակ նապոլեոններով ու չապաեւներով, բայց իրականում գործ ունենք սարսափելի վտանգի ու աննկարագրելի վտանգավոր կենդանու հետ: Կուզեք՝ սատանա անվանեք նրան, կուզեք՝ այլ բան, բայց հանկարծ չանտեսեք այս խայտառակությունը եւ չհանգստացնեք ՀԱԵ-ի հետեւորդներին, թե ամեն ինչ վերահսկվում է: Դուք ինձնից լավ գիտեք խուժանի հոգեբանությունը: Ամեն մի փոքր, այսվայրկենական «հաջողություն» նրան մեծ ոգեւորություն է պատճառում, «դուխ» է տալիս: Խուժանը բազմանում է միայն իրեն հատուկ օրենքներով եւ ունակ է միայն իրեն հատուկ քայլերի:

Ժողովրդական խոսքն ասում է՝ օձին իր բնում պետք է սատկացնես: Այս չարքին պետք է հենց հիմա կանգնեցնել: Վեհափառ տեր, համաշխարհային հայկական թեմեր Ձեր այցելությունները ժամանակ են խլում: Աններելիորեն ուշանում եք: Տեսեք, որ վաղը Դուք էլ չասեք՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test