Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ռուբենը խորը բացահայտումների ուղի է անցնում նաև ինքն իր համար»․ Տեր Մեսրոպ քահանա Արամյան aravot.am aravot.am

time
«Ռուբենը խորը բացահայտումների ուղի է անցնում նաև ինքն իր համար»․ Տեր Մեսրոպ քահանա Արամյան

«3.5 տարի առաջ, երբ Ռուբեն Վարդանյանի հետ հիմնադրում էինք առաջնորդության դպրոցը, երևի դժվար կլիներ ակնկալել, որ 3,5 տարի անց այսքան բարդ վիճակում ենք լինելու, բայց նաև այսպիսի ուժ ենք ստանալու Ռուբեն Վարդանյանի ուղղորդման շնորհիվ»,- Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուբենի ընկերների նախաձեռնած «Երկխոսություն Ռուբենի հետ» խորագրով երեկո-քննարկման ժամանակ ասաց «Մատենա» միջազգային դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Ռուբեն Վարդանյանի գործընկեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանն էլ փաստեց․ «Սրանք կարևոր պահեր են մեզ համար, որ ուժեղ կանգնած լինենք ներկայում, նայենք դեպի անցյալ և ճիշտ գնահատենք այն, ու, ամենակարևորը, նայենք դեպի ապագա»։

«Ռուբեն Վարդանյանի փիլիսոփայությունը. «բանտային», թե՞ համամարդկային» խորագրով քննարկման ժամանակ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ իր խոսքում նկատեց․ «Ռուբենի խորհրդատվությունները, այն, ինչ մեզ է հասնում բանտից՝ հատկապես հավատի մասին, կարծում եմ՝ ցույց են տալիս, որ Ռուբենը նաև խորը բացահայտումների ճանապարհ է անցնում ինքն իր համար։

Շատ կարևոր է, որ մարդն ինքն իր հետ հաշտվի ու իր մեջ Աստծուն գտնի։ Թող մեր աղոթքները և միասնականությունը կորով տան Ռուբենին, և շուտով նրան տեսնենք մեր կողքին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test