Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գարունն էլ վերջացավ, երևի սրանք ամառային սրացումներ են․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին armlur.am armlur.am

time
Գարունն էլ վերջացավ, երևի սրանք ամառային սրացումներ են․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը, եկեղեցական համայնքին կրկին թիրախավորելով, անբարո հայտարարություն է արել՝ ասելով․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դ***ել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին», «ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։

Այս հայտարարությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

-Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ասաց, որ «եկեղեցիները դարձրել են չուլանանոցներ», իսկ առավոտյան թիրախավորեց հոգեվորականներին՝ արտահայտվելով պաշտոնյային ոչ հարիր բառամթերքով։ Այս հայտարարությամբ չե՞ն խաթարվում եկեղեցի-պետություն հարաբերությունները։

-Է՜հ, ո՞ւր է պետություն, որ խաթարված լինի եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Դուք այստեղ պետություն տեսնո՞ւմ եք։ Եթե չասենք նույնիսկ 2018 թվականից, 2020 թվականից հետո պետություն ունե՞նք։ Սա պետությո՞ւն եք համարում։

-Եթե պետություն չունենք, եկեղեցին չպե՞տք է համախմբի ժողովրդին։

-Եկեղեցին համախմբում է, որպեսզի հայրենիքում ունենանք պետություն, որը չունենք, եկեղեցու դերը դրա մեջ է, որ այս հայրենիքը «ձեռքից չգնա», որ էս հայրենիքում ձևավորվի հայկական պետականություն, ինչը, որ չկա այսօր։

-Ըստ Ձեզ՝ այսօրվա հայտարարություններն ինչի՞ համար էին, ինչպե՞ս կմեկնաբանեք, սա ի՞նչ ուղերձ էր։

-Հիմա երևի դեղերը չի խմել կամ դեղերի վրա օղի է խմել, ինչ իմանամ, բժիշկները թող մի հատ հետազոտեն, տեսնեն սրացում է, ինչ է։ Գարունն էլ վերջացավ, երևի սրանք ամառային սրացումներ են։

-Իսկ ըստ Ձեզ՝ Մայր Աթոռը կարձագանքի՞, թե հարկ չի համարի արձագանքել։

-Դա Վեհափառ Հայրապետը կորոշի ինչպես արձագանքել։

-Ինչպե՞ս հաղթահարենք երկրում համատարած ատելության մթնոլորտն ու ստեղծված իրավիճակը։

-Այսպիսի իրավիճակների մեջ եկեղեցին 1 700 տարվա մեջ 100 անգամ առնվազն եղել է։ Սա եկեղեցու համար նորություն չի, սա հասարակության համար է նորություն, որ նորաբողբոջ մեծանում ու այսպիսի բան են տեսնում։ Եկեղեցու համար սա նորություն չի, եկեղեցու համար սա դեժավյու է։ Սա էլ կհաղթահարենք, սրան էլ կնետենք պատմության աղբանոցը, կշարունակենք մեր ընթացքը։ Ճշմարտությունը պետք է փնտրել եկեղեցում և կգտնեք։ Եկեղեցին, որպես ճշմարտության փարոս, կա, դուք պետք է այդ փարոսը տեսնեք։

Զրուցեց Էմմա Միքայելյանը

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test