Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Միրզոյան Արարատի «խիզախ» դիվանագիտությունը hraparak.am hraparak.am

time
Միրզոյան Արարատի «խիզախ» դիվանագիտությունը

«Հրապարակ»-ի ընթերցողները գուե հիշեն ռուս պետական գործիչ (դիվանագետ, այնուհետև ԱԳ նախարար և վերջապես ռուսական կայսրության կանցլեր), իշխան Ալեքսանդր Գորչակովի (1798-1883) մասին իմ հոդվածները: Նրան կրկին անդրադառնալուս պատճառը հայաստանյան նորօրյա «մեծն դիվանագետ» Միրզոյան Արարատի հպարտ խոսքն էր՝ ասված «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումին: Այն է՝ խաղաղությունն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ և վստահության կառուցմամբ: Հենց սկզբից ասեմ, որ ճշգրիտ ձևակերպում է, տրամաբանորեն հստակ ու հիմնավորված: Բայց որքանո՞վ է այն կիրառվում Հյասատանի իշխանության կողմից՝ չնայած Արարատի խոսքում այդ ձևակերպումը կապակցված էր հենց ՀՀ գործող իշխանության գործունեությանը:

Այժմ վերադառնանք Գորչակովի գործունեությանը. 1853-56 թթ.-ի Օսմանյան կասրության ու նրա եվրոպական (Անգլիա, Ֆրանսիա, Սարդինիայի թագավորություն) դաշնակիցների դեմ մղվող (Ղրիմի) պատերազմում Ռուսաստանը պարտվեց: Ի դեպ, դա նորագույն պատմության այն բացառիկ պատերազմներից էր, որն ավարտվեց նման արդյունքով: Ինչևէ, որպես ցարական Ռուսաստանի գլխավոր դիվանագետ, Գորչակովը երկու տասնամյակում հասավ նրան, որ հանվեցին Փարիզի խաղաղության պայմանագրով ամրագրված՝ իր երկրի նկատմամբ իրականացվող բոլոր սահմանափակումները: Իսկ հաջորդ, 1877-78 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանը հաղթանակ տարավ: Հենց իշխան Գորչակովի գործունեությունն իրավամբ կարելի է համարել խիզախ դիվանագիտության հրաշալի օրինակ: Երբ պատերազմում պարտված պետությունն այդ բնույթի ու մակարդակի դիվանագետի աշխատանքի շնորհիվ կարողանում է չեղարկել պատժամիջոցները:

Ինչ մնում է Միրզոյան Արարատին, ապա ադրբեջանցի բռնապետի առջև ծնկած՝ նրանից խաղաղություն մուրալը չի կարող բնութագրվել որպես խիզախ դիվանագիտություն, քանի որ ծանր վիրավորանք է հասցվում միջպետական փոխհարաբերությունների կարգավորման առանցքային այդ գործիքին (թող ներեն ինձ դիվանագետները նման սահմանման համար): Նույնիսկ վստահ չեմ՝ մասնագիտությամբ պատմաբան Արոն ծանոթ է, արդյոք, Գորչակովի գործունեությանը: Որովհետև եթե ծանոթ լիներ ու եթե, դրան գումարած, ինչ-որ չափով մասնագիտական պատվախնդրություն ցուցաբերեր, ապա, որպես ԱԳ նախարար, իր և իր վերադասի գործունեությունը չէր համարի խիզախ:

Բայց, միաժամանակ, հայտարարում է, որ Հայաստանում «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել: Չգիտեմ, ինչպես է դա հնարավոր, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական լրացուցիչ պայմանների թվում «Արևմտյան Ադրբեջան» և «Զանգեզուրի միջանցք» կոչված ագրեսիվ նկրտումներն են: Քիչ է մնում մտածեմ, որ երբեմնի «դուխով» Նիկոլի՝ անցյալում թաղված իրողության ինչ-որ մասնիկներ ժամանակի միջով հետդարձ են կատարել: Ինչը մոտավորապես նման է այն բանին, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում ինքը որոշել է առաջնորդվել տարրական մասնիկների (քվանտային) ֆիզիկայի օրենքներով՝ երբ ֆոտոնների հոսքը կա՛մ մասնիկային է և կա՛մ ալիքային՝ կախված արտաքին դիտորդի գոյությունից: Չնայած նյութական մարմինների և հատկապես հասարակության պայմաններում նման երևույթներ չեն դիտարկվում: Իսկ եթե վերբալ պատերազմում (խոսքակռվում), այնուամենայնիվ, հաղթի Իլհամը, «Արևմտյան Ադրբեջան» կհաստատվի այսօրվա Հայաստանի այն տարածքում, որը Իլհամի կամքով չի կոչվի Հայաստանի Հանրապետություն: Կամ է, եթե կուզեք, հարցին մոտենանք հակառակ կողմից. Հայաստանի Հանրապետություն կկոչվի այն տարածքը, որը դուրս կթողնվի «Արևմտյան Ադրբեջանից»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test