«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։
28-ամյա եզրայինին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։
«Բլաուգրանայի» ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։
«Բարսելոնան» այժմ բարելավել է ֆինանսական վիճակն ու այդ տեսանկյունից խոչընդոտներ չի ունենա։ «Լիվերպուլը» կվաճառի իր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, եթե վճարվի 85 միլիոն եվրո։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test