Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Google-ը 10 տարվա ընթացքում առաջին անգամ թարմացրել է լոգոն iTel.am iTel.am

time

Google-ը տասը տարվա ընթացքում առաջին անգամ թարմացրել է իր լոգոն՝ առանձին գունային հատվածները փոխարինելով գրադիենտով։ Փոփոխությունները նկատել է 9to5Google-ը։ Google-ը վերջին անգամ իր լոգոն թարմացրել է 2015 թվականին՝ փոքրատառ «g»-ն փոխարինելով մեծատառ «G»-ով, որը բաժանված է չորս գունային հատվածի՝ կարմիր, դեղին, կանաչ եւ կապույտ։ Այժմ ընկերությունը փոխարինել է առանձին գունային բաժինները գրադիենտով, մի փոքր փոխել նաեւ երանգները։ Google-ը պաշտոնապես չի հայտարարել փոփոխությունների մասին, ուստի հայտնի չէ՝ կփոխվեն արդյոք ընկերության այլ արտադրանքների, ինչպիսիք են Chrome զննարկիչը կամ Maps-ը, լոգոները։ Հրատարակությունը նշում է, որ մինչ այժմ թարմացված «G» տառով պատկերակը հայտնվել է միայն iOS-ի համար նախատեսված Google Search հավելվածի վերջին տարբերակում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test