Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանը պետք է հաղթահարի «թափառիկ սյուժեների» մանտրան 1in.am 1in.am

time
Հայաստանը պետք է հաղթահարի «թափառիկ սյուժեների» մանտրան

Քանի՞ տարի է շարունակվելու անիմաստ հեքիաթը, որ Պուտինն առաջարկել է պատերազմը կանգնեցնել, Նիկոլ Փաշինյանը մերժել է: ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրամիության առաջատար երկրները երեք տարուց ավելի է՝ Պուտինին առաջարկում են, խնդրում են, որ Ուկրաինայի դեմ հարձակումը կանգնեցնի և ստանում նույն պատասխանը. «Եթե դիվանագիտական ճանապարհով մեր նպատակներին հասնում ենք՝ խնդրեմ, չե՞նք հասնում՝ պատերազմը շարունակում ենք»:

Նույնը հոկտեմբերի 10-ին ռուսական ՌԻԱ-Նովոստիին ասել է Իլհամ Ալիևը. «Տվեք Հայաստանի վարչապետի ստորագրությամբ բոլոր օկուպացված տարածքներին հայկական զորքերի դուրս բերման գրաֆիկ, նույն պահին հրամայում եմ դադարեցնել բոլոր տեսակի ռազմագործողությունները, բայց այս անգամ մենք Շուշին չենք մոռանա»:

Ի՞նչ նպատակ է հետապնդում «կարող էինք ավելի լավ պայմաններով զինադադար ունենալ, բայց Փաշինյանը մերժեց» քարոզչությունը: Քաղաքական գործիչները դրանով, իբր, դիվիդենտներ են հավաքում, բայց մոռանում են, որ իրենց էգոիզմն սպասարկելիս թունավորում են մի նոր սերնդի կյանք, նրան մատնում դաժան տվայտանքների, ի վերջո ազգային ֆրուստրացիայի: Արդյունքում ստացվում է, որ այդ դիսկուրսը ոչ թե Փաշինյանի դեմ է, նա կարող է հակադարձել, որ փորձել է խուսափել նվաստացուցիչ պայմաններից, հիմնավորել, որ ալիևյան նախապայմանները ներկայացրել է Ազգային ժողովի և արտախորհրդարանական ուժերին, նրանք մերժել են և պահանջել, որ պատերազմը շարունակի, այլ՝ Հայաստանի ապագայի, որովհետև վերստին ներշնչում է հազարամյա անիծյալ հարցը. «Եթե կարող էինք, ինչո՞ւ չարեցինք, ինչո՞ւ չստացվեց»:

Եվ քանի որ տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ դիվանագիտական, ռազմական և այլ բնույթի կոնֆիդենցիալ տեղեկատվության չեն տիրապետում, պարտավոր չեն առանձին-առանձին ուսումնասիրություն կատարել և իրենց համար պարզել գոնե մոտավոր-ճշմարտանմանը, նրանք կամա, թե ակամա ենթարկվում են «ներքին դավաճանության»՝ պատմականորեն «ապացուցված» կանխավարկածի տիրապետությանը: Այսինքն՝ կյանք է մտնում ևս մեկ խեղված սերունդ:

Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվան ընդառաջ հայ երիտասարդ քաղաքագետը ֆեյսբուքում մի «փաստաթուղթ» է հրապարակել: Իր ասելով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ֆրանսիայի ռազմական հետախուզության եզրակացությունն է, որտեղ ասված է, որ Թուրքիան պատրաստվում է օկուպացնել Բաթումը, Ախալքալակը, խորհրդային Հայաստանից՝ Լենինականը և Շիրակի դաշտը, ամբողջական Ադրբեջանը: Այդ տեքստը, որքան էլ արտառոց չհնչի, ռուսերեն է: Ֆրանսիայի ռազմական հետախուզությունը, բնականաբար, երկրի քաղաքական ղեկավարությունը նման տեղեկություն չէր կարող ռուսերեն տեքստով փոխանցել: Հետևաբար, Թուրքիայի կողմից Լենինականի և Շիրակի դաշտի օկուպացիայի սպառնալիքի մասին տեղեկությունը կազմվել է կամ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբում, կամ հայ երիտասարդ քաղաքագետի տարածածը ֆեյք է, որ մեկ նպատակ է հետապնդում՝ հայ հանրությանը ներշնչել, որ «թուրքը մնում է թուրք, այսօր էլ ունի Գյումրին օկուպացնելու ծրագիր, հետևաբար Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պետք է մնա, իսկ Հայաստանը՝ ընդունի ռուսաստանամետ արտաքին քաղաքական կողմնորոշում»:

Այսպիսով, խորհրդարանի ընտրություններին ընդառաջ ներդրվում է քարոզչություն, որ Ռուսաստանը 2020 թվականին առաջարկում էր զինադադարի մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ, Փաշինյանը մերժեց: Պուտինը նպատակ ուներ պահել Լեռնային Ղարաբաղը, բայց Փաշինյանը «նրա տակից հանեց միջնորդի աթոռը, գնաց և Պրահայում ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, որ Արցախի կորստյան և հայ բնակչության էթնիկ զտման պատճառ դարձավ: Պուտինն այսօր Հայաստանին Թուրքիայի և Ադրբեջանի էքսպանսիայից անվտանգության երաշխիքներ է տալիս, բայց Փաշինյանը գնում է դեպի Եվրոպա»:

Մայիսյան տոնախմբությունը, որին Ռուսաստանը նախապատրաստվել է ավելի քան մեկ տարի, այդպես էլ հաղթահանդես չդարձավ: Դա ավելի շատ Պուտինի համար «նահանջ երգով» էր: Միակ ազդեցիկ պետական գործիչը, որ հարկ էր համարել Մոսկվայում գտնվել, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն է, ում հաջողվեց «կոտրել» Վլադիմիր Պուտինին և «Համատեղ հայտարարության»՝ ուկրաինական կարգավորմանը վերաբերող պարբերությունը ձևակերպել այնպես, որ կարգավորման իրավական հիմքը ՄԱԿ-ի Կանոնադրությունն է՝ միջազգային իրավունքի սկզբունքների ամբողջականությամբ, համակցվածությամբ և ընդհանրականությամբ: Այդ ձևակերպումը հանում է նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բոլոր հավակնությունները: Խնդիրների լուծման հնարավորությունը միջազգային քաղաքականության մեջ «պատուհանի» նպատակային և արդյունավետ օգտագործումն է: Հայաստանը, վերջապես, պետք է հաղթահարի ազգային «թափառիկ սյուժեների» մանտրան և պրագմատիկ քաղաքականության վարի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test