Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները sputnik sputnik

time
Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է այսօր կեսգիշերն անց լրագրողների հետ հրավիրված հանդիպման ժամանակ։
Պուտինն ընդգծել է, որ առաջարկում է արդեն մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի վերջին։ Նա հայտարարել է, որ արդեն վաղը մտադիր է խոսել այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների ենք տրամադրված։ Դրանց նպատակն է վերացնել հակամարտության սկզբնապատճառները, հասնել երկարաժամկետ, կայուն խաղաղության պատմական հեռանկարով»,- ասել է Պուտինը։
Նա չի բացառել, որ այդ բանակցությունների ընթացքում հնարավոր է նաև նոր հրադադարների մասին պայմանավորվածություններ ձեռք բերել։ ՌԴ նախագահը շեշտել է՝ խոսքն իրական հրադադարի մասին, որի ռեժիմը կպահպանի ոչ միայն Ռուսաստանի կողմից։
«Մեր առաջարկն, ինչպես ասում են՝ սեղանին է, որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը, որոնք կարծես թե ղեկավարվելով սեփական քաղաքական հավակնություններով, այլ ոչ թե իրենց ժողովուրդների հետաքրքրություններով, պատրաստ են շարունակել Ռուսաստանի հետ պատերազմի՝ Ուկրաինայի ձեռքերով»,- ասել է ՌԴ նախագահն ու ևս մեկ անգամ ընդգծել, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։
«Հիմա ռազմական գործողություններ, պատերազմ է ընթանում, իսկ մենք առաջարկում ենք բանակցություններ, իսկ այստեղ ի՞նչ վատ բան կա։ Նրանք, ովքեր իսկապես խաղաղություն են ուզում, չեն կարող չաջակցել դրան»,- ասել է նա և շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, որոնք միջնորդական ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ նոր վարչակազմին։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն Ուկրաինային 3-օրյա հրադադարի առաջարկ էր արել, սակայն Կիևի իշխանությունները չեն արձագանքել այդ առաջարկին։ Ավելին, նա ընդգծել է, որ այդ առաջարկից հետո Կիևը լայնածավալ հարձակումներ է ձեռնարկել։ 3 օրերի ընթացքում (մայիսի 9-10-11-ը) Բելգորոդի և Կուրսկի շրջաններում Ռուսաստանի տարածքի վրա հարձակման 5 փորձ է կատարվել, այլ ուղղություններով՝ 36 հարձակում:
«Հաղթանակի 80-ամյակի օրերին Կիևի հարձակումները ռազմական նշանակություն չունեին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը շատ մեծ կորուստներ կրեցին»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ Կիևի իշխանությունները փորձել են վախեցնել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին մասնակցող օտարերկրյա առաջնորդներին, իսկ Եվրոպայի որոշ երկրներ նախկինի պես շարունակում են Ռուսաստանի հետ խոսել կոպիտ ձևով՝ վերջնագրերի լեզվով։
Հավելենք, որ ԶԼՄ-ների հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին Հաղթանակի 80-ամյակի առիթով։ «Մենք հարգում ենք բոլոր նրանց, ովքեր նպաստել են նացիզմի դեմ ընդհանուր հաղթանակին»,- ասել է Պուտինը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test