Նոր Հռոմի պապ է ընտրվել 69-ամյա կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն (Robert Francis Prevost) Չիկագոյից։ Նա պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է: Նա վերցրել է Լեո 14-րդ պապական անունը։
Հռոմի 267-րդ պապը դուրս է եկել Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ և ողջունել հավատացյալներին՝ որպես Պապ հանդես գալով իր առաջին հրապարակային ելույթով:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Կարդինալների կոնկլավը Հռոմի 267–րդ պապին ընտրեց մայիսի 8–ին, Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ բարձրացավ:
Կարդինալներից մեկը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարեց նոր պապի անունը:
Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել, նրանք ծածանում են տարբեր երկրների դրոշներ:
Նոր պապը կփոխարինի Ֆրանցիսկոս պապին: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել էր սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: 88–ամյա Ֆրանցիսկոս պապին հուղարկավորել են ապրիլի 26–ին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test