Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս՝ ազդարարելով, որ Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267–րդ պապին:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press–ը:
Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ամբոխը ծափահարություններ է հնչեցրել: Անունը կհայտարարվի ավելի ուշ, երբ կարդինալներից մեկը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կարտասանի «Habemus papam» (լատիներեն նշանակում է «Մենք Պապ ունենք») բառերը։ Այնուհետև կարդինալը լատիներենով կկարդա նոր Հռոմի պապի անունը:
88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել էր սրտի կաթվածից, ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test