Արդեն մի քանի օր է հանրությունը քննարկում է Վահագ Ալեքսանյանի մոր և «Սրբազան» շարժման երիտասարդների միջև տեղի ունեցած վեճը, որն իրականում վեճ անվանել էլ չի կարելի, քանզի անդաստիարակ, անտակտ ու գռեհիկ մարդկանց հետ գրագետ ու կիրթ մարդիկ վիճել չեն կարող: Ցածրակարգ մարդիկ վեճի մեջ միշտ հաղթող են դուրս գալիս, ինչու, որովհետև ճղճիմության փորձ ունեն, փոխարենը չունեն սահմաններ, կարող են ամենավերջին հայհոյանք ու վիրավորական բառեր ասել դիմացինին…. Ինչպես տեսանք հայտնի միջադեպի օրն էլ ճղճիմը հաղթեց մեծահոգիներին, որոնք ի պատասխան հայհոյանքների, հաշվի առնելով, որ դիմացը ձեռնափայտով ծեր կին է, դեռ մի բան էլ օգնեցին ճանապարհն անցնել ու հեռանալ տարածքից, որպեսզի վեճն ավելի չմեծանա:
Այն, որ իշխանության որոշ ներկայացուցիչների ծնողներ երբեմն խախտում են բարեկրթության սահմանները, կարող են մարդկանց վիրավորել` պաշտպանելով իրենց զավակների իշխանությունը, դա անհերքելի փաստ է: Ցուցարարներին անպատվող պատգամավորի մայր էլ ենք տեսել, քաղաքացիներին «համբալ» անվանող քաղաքապետի հայր էլ ենք տեսել, տեսել ենք հերոսածին մորը սպառնացող առաջին տիկին, տեսախցիկների առաջ քաղաքացի ծեծող «արևմտամետ» թաղապետ և ընդդիմադիր երիտասարդներին «ծախված լրբեր» անվանող կին էլ` իր հնացած նիկոլական խոսույթով մեզ չէր զարմացնի, եթե երիտասարդներին նաև չանվաներ՝ «սոված շներ»:
Ինչո՞ւ «սոված շներ» արտահայտությունն ինձ այդքան զարմացրեց, որովհետև առիթ ունեցել եմ տարիներ առաջ այդ տիկնոջն ու իր ընտանիքին ճանաչելու: Խոսքը մի խեղճ, հազիվ օրվա հաց վաստակող ընտանիքի մասին է, որի որդին Ռուսաստանի Դաշնությունում ծանր, չարքաշ աշխատանքով էր օրվա հացը վաստակում, իսկ հետո որպես Նիկոլին հավատարիմ իջևանցի, մանդատ է ստացել ու այլևս Ռուսաստանում բանվոր աշխատելու կարիք չունի: Չէ, սխալ չհասկանաք, բանվոր աշխատելն ամոթ չէ, առհասարակ յուրաքանչյուր ազնիվ աշխատանք միայն հարգանքի է արժանի, ամոթն այն է, երբ մարդը մոռանում է իր ոչ վաղ անցյալը, որ աղքատ լինելը համարում է արատ, որ արհամարհում է աղքատ մարդկանց` նրանց «սոված շուն» անվանելով: Եվ ընդամենը բախտի բերմամբ իշխանական կերակրատաշտի մոտ հայտնված իր որդուն համարում է էլիտար և իշխանության մաս կազմելը` մեծ արժանիք:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test