Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ-ի հովանավորյալ թաղապետը․ ով է Արթուր Չախոյանին ծեծած թաղապետը armlur.am armlur.am

time

Քիչ առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցավ ծեծ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյել և սպառնացել է ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։

Հիշեցնենք, ով է Տիգրան Տեր-Մարգարյանը․

Ծնվել է 1982թ. դեկտեմբերի 4-ին, Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի հ. 49 միջնակարգ դպրոցը: 2003-2008թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում: 2000-2002թթ. ծառայել է ՀՀ ներքին զորքերում: 2005-2007թթ. եղել է «Շվեդական ապավեն բժշկական ասոցիացիա»-ի գործերի կառավարիչը: 2017թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2021-2023թթ. աշխատել է Պրոբացիայի ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ: 2004թ. անդամագրվել է «Հանրապետություն» կուսակցությանը, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է: 2023թ․ սեպտեմբերի 17-ին «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ 2023թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Հարկ է նշել, որ «Հանրապետություն» կուսակցությունը 2023 թվականին ընտրություններից հետո կոալիցիա կազմեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և հենց ՔՊ-ի հովանավորությամբ էլ Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է թաղապետ։

Հիշեցնենք, որ Չախոյանի ակցի էր իրականացրել երեկ և Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր այն։

«Երբ հարցը հասնում է վիրավորանքներին, անձերի բարոյականությանը, բոլորն էլ մարդ են, կարող են նյարդերը տեղի տալ, մի բան էլ ավել ասեն»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյել և սպառնացել է ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։

«Ու սրանից հետո, ժողովուրդ ջան, կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքն անձին վիրավորելով պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է»,- նշել էր Ավինյանը։

Էմմա Միքայելյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test