Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեկնարկել է «ԴիասՊրո» կամավորական ծրագիրը. հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 7-ն է armenpress.am armenpress.am

time

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդեն երկրորդ տարին է ՝ իրականացնում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը. հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 7-ն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Մհերյանը՝ նշելով, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում:

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին, այս տարի այն իրականացվում է երկրորդ անգամ: «ԴիասՊրո»-ն նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:

«Այս տարվա համար հայտերի ընդունման ժամկետը մինչև մարտի 7-ն է, բոլոր նրանք ովքեր ցանկություն ունեն միանալու ծրագրին, կոչ եմ անում շտապել: Ծրագրին կարող են մասնակցել մեկ տարի մասնագիտական փորձ և բարձրագույն կրթություն ունեցող անձինք, տարիքային սահմանափակում չկա»,- ասաց Մհերյանը:

Նա նշեց, որ սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում, դասընթացների անցկացում և այլ գործունեություն։

Այս տարի ծրագրում փոփոխվել են մասնագիտական ուղղությունները, դրանք այս տարի ընտրվել են ըստ կարիքի. 2025 թվականին մասնագիտական աշխատանքի կատարման համար ընտրվել է չորս ուղղություն՝ նախագծերի կառավարում, թարգմանչական գործ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն), MS ծրագրերի կառավարում և գրաֆիկ դիզայն:

«Այս չորս ուղղություններով մասնակիցները պետք է առցանց և օֆլայն տարբերակներով ներգրավվեն պետական և տեղական ինքնակառավարման աշխատանքներում՝ կամավորական սկզբունքներով: Նշեմ, որ 2024 թվականին ունեցել ենք 145 հայտ, կարիքների գնահատման և հարցազրույցների արդյունքում ներգրավվել է 40 մասնակից, որոնցից երեքն արդեն ներկայացրել են աշխատանքային արդյունքներ, իսկ մնացած մասնակիցները շարունակում են իրենց գործունեությունը:

2025 թվականի դիմումների ընդունումը շարունակվում է, և այս տարի բավականին մեծ է դիմորդների աշխարհագրությունը՝ Արգենտինա, ԱՄՆ, Ռուսաստան, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլն: Ինչպես նաև այս տարի առաջին անգամ ունենք դիմում Չիլիից»,- ասաց հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման ծրագրերի բաժնի ղեկավարը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծրագիրն ամբողջությամբ կրում է կամավորական բնույթ և չի նախատեսում վարձատրություն։ Եթե մասնակիցը ֆիզիկապես Հայաստանում գտնվելու ցանկություն է հայտնում, դա պետք է անի իր միջոցների հաշվին»,- նշեց նա:

Մհերյանն ընդգծեց՝ ծրագրին դիմող մասնագետ-կամավորների ներգրավմանն առնչվող հարցերը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ մասնագետներին ընդունող պետական մարմինների հետ համագործակցությամբ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test