Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՄՆ քաղաքացին օդանավակայանում ընդհարվել է Լեո Նիկոլյանի հետ եւ ուշացել ինքնաթիռից  hraparak.am hraparak.am

time

«Հրապարակի» խմբագրություն է դիմել ԱՄՆ քաղաքացի Սերոժ Մեսրոպյանը: Նա պատմեց, որ այսօր առավոտյան պետք է մեկներ ԱՄՆ, սակայն իրեն թույլ չեն տվել բարձրանալ օդանավ։ Նա պատմեց, որ միջադեպ է տեղի ունեցել իր եւ օդանավակայանում «վարդապետի հագուստով մեկի» միջեւ` ամենայն հավանականությամբ Ֆրանսիայի քաղաքացի (խոսքը Լեո Նիկոլյանի մասին է, ով օրեր շարունակ ակցիա եւ հացադուլ է անում օդանավակայանում, քանի որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործի երկիր` Հ.Ա.), պաստառներ էր տեղադրել, որ իրեն թույլ չեն տալիս մտնել Հայաստան։

«Ինքը բողոքի ակցիա է անում, պաստառներ էր կպցրած, որ Ֆրանսիայի դեսպանին ասում էր` կորիր քո երկիրը, գնա տուն և տենց բաներ։ Ես պաստառը հավաքեցի, դրեցի իր ապրանքների մեջ և ինքն էլ թե մատով ինձի ցույց տվավ, թե կառքով (սայլակը նկատի ունի) խփավ ոտիս և հետո պոլիսները, տեղի կարգապահները ի վերջո եկան ամենը, և ինքը բողոքավ, որ այս մարդը ինձնից փորձել է փող գողանա։ Ինձ օդանավից իջեցրել են, հիմա էլ պոլիսսթեշըն եմ»,-ասաց ԱՄՆ քաղաքացին։

Մեր հարցին, թե ինչու է որոշել այդ մարդու պաստառները վերցնել, ասաց, որ եթե վերջինս իրավունք ունի նման բան անել՝ ինքն էլ իրավունք ունի, որովհետև այդ մարդը եկել է իր երկիր ու իր երկրի ներսում «խառնում է»։

«Իրավունք չունի՝ ես կարող եմ ասել, որ ինքը սխալ է, ես ոչ իրան խփել եմ, ոչինչ»,-ասաց Մեսրոպյանը։

Մեսրոպյանը հավելում է․ «Խաչ է կախված իր վզին, ես չեմ իմանում, այդ խաչը ուժ ունի, թե չէ, եթե ուժ ունի` պիտի հիմա չորացած լինի այդ մարդը, որովհետև ինձ մատով արեց»։ Մատով անել ասելով նկատի ունի միջնամատը իրեն ցույց տալը։ «Իր սայլակով ուժեղ խփել է ոտքիս, որի մեջ իր աղբն է պահում, կամերան պիտի ֆիքսած լինեն»,-ասաց վերջինս։

Այս միջադեպի արդյունքում Մեսրոպյանն ուշացել է ինքնաթիռից: Մեզ հետ զրույցում նա ասում է` եթե հիմա ինձ բաց թողնեն՝ չգիտեմ, թե ուր եմ գնալու, որովհետև ոչ հյուրանոցում տեղ ունեմ, ոչ էլ տոմս․ «Իզուր տեղը բաց չեն թողնի, կամ մեղավոր եմ՝ կուղարկեն բանտ կամ մեղավոր չեմ՝ բա էլ ուր են բռնում»։

Ոստիկանները Մեսրոպյանին տեղեկացրել են, որ իրեն ամենայն հավանականությամբ կուղարկեն դատախազություն, մեր զրույցի պահին նա սպասում էր, որ իրեն տեղափոխեն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test