Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անգամ նախկին նիկոլականներ ենք տեսնում հրապարակում, տհաճ է, բայց հանդուրժում ենք hraparak.am hraparak.am

time

«Հրապարակի» զրուցակիցը Արցախում զոհված Իշխան Պետրոսյանի այրին` «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանն է:

- Դուք ևս երեկ Հանրապետության հրապարակում էիք: Ի՞նչ սպասելիքներով եք գնում, ի՞նչ տպավորություններ ունեք:

- Անկեղծ ասած լիահույս եմ, որ հաջողության ենք հասնելու` այս անգամ գոնե: Եթե այս անգամ էլ չստացվեց, ես չգիտեմ, թե ինչ կլինի հայ ազգի հետ: Ներքին ձայնս է հուշում, ամեն ինչ լավ է լինելու:

- Զոհված զինծառայողների հարազատները մի ժամանակ շատ համախմբված էին: Այժմ ի՞նչ վիճակ է` իշխանություններին հաջողվե՞ց պառակտել ձեզ:

- Կարծում եմ` նրանք, ովքեր համախմբված էին, հիմա էլ շարունակում են համախմբված մնալ, պարզապես արդեն տարիքներս այն չէ, առողջական խնդիրներ ենք բոլորս ձեռք բերել, քիչ բանի միջով չենք անցել ի վերջո: Պայքարող ծնողները հիմա էլ շարունակում են պայքարել: Երեկ էլ ինչպես տեսաք բոլորովս միասին բարձրացանք բեմահարթակ:

- Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանը հայտարարեց Տավուշից հող հանձնելու մասին:

- Ահավոր է ուղղակի: Երկիրը մասնատում է, ի՞նչ կարող է այս մասին հայ մարդը մտածել: Խայտառակություն է, ո՞նց կարելի է:

- Եւ ասում են` եթե չտանք, պատերազմ տեղի կունենա:

- Եթե խաղաղություն չկա, ի՞նչ սահմանագծում են իրականացնում, անվերջ պատերազմ, պատերազմ: 2020 թվականին ասում էր` կամ էս կողմ, կամ` էն: Բայց տեսնում եք, չէ՞, Ալիևը այդպես չի մտածում, նա չի ասում` կամ սա, կամ նա, Ալիևը ասում է` ամեն ինչ իմ ուզածով պետք է լինի և վերջ: Հակառակ դեպքում ամեն ինչ ջարդելու եմ: Միայն էս ցռան Վերգոն է պատերազմից վախենում, մոռանալով, որ պատերազմ բերողը հենցն ինքն է: Ինչքա՞ն, ինչքա՞ն ես դեռ տալու: Ոնց որ մեկը գա մտնի իմ տուն, ես թողնեմ փախնեմ, ասեմ, ոչինչ կարևորը խաղաղ լինի ամեն ինչ: Ո՞նց կլինի այդպես:

- ՔՊ-ականներն ասում են` Փաշինյանը լեգիտիմ վարչապետ է: Հանրապետության հրապարակում ի՞նչ տպավորություն եք ստանում` նա իսկապե՞ս լեգիտիմ է:

- Մարդիկ շատ ջերմ են միմյանց հետ ու ոչ մեկը չի համարում Փաշինյանին լեգիտիմ: Անգամ նախկին նիկոլականներ ենք տեսնում հրապարակում, ներքին տհաճ զգացողություն ենք ունենում, բայց հանդուրժում ենք, ինչ արած` կարևորը մեր երկիրն է: Մեր սերունդներին անվտանգ երկիր ենք պարտք:

- Անվստահություն հայտնելով հնարավո՞ր է հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

- Եթե ՔՊ-ականները սթափվեն գուցե հնարավոր է: Անկանխատեսելի է, հույսս Աստված է, գուցե սրբազանը գիտի ինչ է անում: Ամեն դեպքում ինչ էլ լինի մենք նրա կողքին կանգնած ենք:

- Իշխանություններն ասում են` ո՞ւր էին պատերազմի ժամանակ հոգևորականները:

- Մեր կողքին էին` մշտապես, շատերն էլ զոհվում էին Արցախի համար: Հատկապես Բագրատ սրբազանին մենք շատ ենք սիրում: Նա միշտ է մեր կողքին եղել:

- Իսկ եթե այլ թեկնածու ասպարեզ գա: Ինչպե՞ս կվերաբերվեք դրան:

- Ով ուժեղ է, ով կարող է երկիրը խելքի բերել, ես նրա հետ համաձայն եմ: Ոչ մի խնդիր չեմ տեսնում:

- Ոստիկաններն այսօր կրկին վիրավորում էին զոհված տղաների ծնողներին….

- Ոստիկանական զորքերը կորցրել են իրենց մի այլ կարգի: Իրենց թվում է Նիկոլի իշխանությունը հավերժ է: Լավ դրանք ո՞նց են նայում իրենց մայրերի աչքերին: Էդ զոհված տղերքի արյան հաշվին են ապրում, ո՞նց կարող է մարդ այդքան սրբապիղծ լինի: Միշտ ասում էի` հայ ազգը արժանի չէր տղերքի արյանը, բայց երեկ բեմահարթակի վրա կանգնած տեսա` ազգս արթուն է, պատերաստ է պայքարել իր հողի համար: Էլ այսպես չի կարող շարունակվել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test