Այսօր Հայաստանի 12 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։
Դրանցից 10-ում՝ Աշտարակում, Ապարանում, Բաղրամյանում, Մեծամորում, Սևանում, Սպիտակում, Ամասիայում, Աշոցքում, Կապանում և Նոյեմբերյանում, ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
Եվս երկու համայնքներում՝ Արևուտում և Մեծաձորում, քվեարկությունն անցկացվում է մեծամասնական ընտրակարգով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 8-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը։
Ընտրողների մասնակցության տվյալները ԿԸՀ-ն կհրապարակի ժամը 12-ից սկսած՝ յուրաքանչյուր երեք ժամը մեկ։
18։30
Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք- 34.29%
Արագածոտնի մարզի Ապարան համայնք-55.77%
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք-56.08%
Արմավիրի մարզի Մեծամոր համայնք- 27.22%
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք-65.58%
Լոռու մարզի Սպիտակ համայնք-53.95%
Շիրակի մարզի Ամասիա համայնք-65.52%
Շիրակի մարզի Աշոցք համայնք-42.73%
Սյունիքի մարզի Կապան համայնք-57.37%
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք-56.08%
Արագածոտնի մարզի Արևուտ համայնք-61.96%
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնք-75.34%
18։00
Սպիտակում ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ են ընթանում։ Դիտորդները, սակայն, մի շարք խախտումներ ու խնդիրներ են արձանագրել, որոնք էական ազդեցություն ունեցող չեն համարում։
Մասնավորապես, դիտորդները նշել են բաց քվեարկության և վստահված անձանց կողմից ընտրողներին ուղղորդելու առանձին դեպքերի մասին։ Նրանց փոխանցմամբ՝ որոշ ընտրատեղամասերում միաժամանակ ներկա են եղել նույն քաղաքական ուժի մեկից ավելի վստահված անձինք, ինչը հակասում է ընտրական օրենսդրության պահանջներին։ Դիտորդները չեն բացառում, որ նման դեպքերը կարող էին նպատակ ունենալ ազդելու ընտրողների որոշման վրա։
Ուշագրավ իրավիճակ է եղել Ջրաշեն բնակավայրում, որն ընդամենը երկու ընտրատեղամասեր ունի և երկուսն էլ տեղակայված են նույն դպրոցի շենքում։ Դեպի ընտրատեղամասեր տանող ճանապարհն անցնում է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի կողքով, որտեղ դեռևս փակցված են քարոզչական պաստառներ։
Սպիտակում առավել տարածված խնդիրներից մեկը ընտրացուցակներում քաղաքացիների անունների բացակայությունն է։ Անձնագրային բաժանմունքի մոտ մարդիկ էին հավաքվել՝ փորձելով վերականգնել ընտրելու իրենց իրավունքը։ Նրանցից ոմանք պնդել են, որ համայնքից մեկ տարուց ավելի չեն բացակայել, սակայն տեղամաս հասնելուն պես պարզել են, որ ընտրացուցակներում ընդգրկված չեն։
Ավելին՝ այստեղ․https://www.azatutyun.am/a/33907938.html17։52
Մեծամորում ՏԻՄ ընտրություններն ընտրողների ցածր ակտիվությամբ են ընթանում։ Ժամը 14-ի պաշտոնական տվյալներով՝ Մեծամորը մասնակցության ամենացածր ցուցանիշն ուներ ընտրություններ անցկացնող համայնքների շարքում, մինչդեռ Սևանում և Կապանում արդեն քվեարկել էր ընտրողների ավելի քան 40 տոկոսը։
«Ազատությունը» Մեծամորի 15/03 ընտրատեղամասում էր, որտեղ գրանցված 1560 ընտրողից դեռ 20 տոկոսն էլ չէր մասնակցել քվեարկությանը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նշում է՝ այս ընտրություններում քաղաքացիների ակտիվությունը զգալիորեն ցածր է նախորդ՝ խորհրդարանական ընտրությունների համեմատ։
Մեծամորում ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է համայնքապետի տեղակալ Սարգիս Արշակյանը, իսկ Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակը՝ Արամայիս Մխիթարյանը։16։45
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկած 263 ընտրատեղամասերից 56-ում արձանագրվել է ընդհանուր 78 խախտում, ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։
Նրա փոխանցմամբ՝ առավել շատ խախտումներ արձանագրվել են Կապան, Սպիտակ և Սևան համայնքներում։ Դրանցից 13-ը ընթացակարգային խախտումներ են, յոթը՝ ընտրողների վարքագծի վերահսկողության կամ ուղղորդման դեպքեր, 22-ը՝ տեղամասում գտնվելու իրավունքի խախտումներ։
Սաքունցի խոսքով՝ դաշինքը նաև ենթադրյալ հանցագործության մասին երկու հաղորդում է ներկայացրել։
16։30Ժամը 16։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
16:00
Ամասիայում համայնքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներն էլ նշում են, որ նախընտրական քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, սակայն «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Սամվել Ղարիբյանը պնդում է՝ ընտրողների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։Ավելին՝ այստեղ․ https://www.azatutyun.am/a/33907912.html
15։30Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք- 20.51%Արագածոտնի մարզի Ապարան համայնք-36.82%Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք-35.45%Արմավիրի մարզի Մեծամոր համայնք- 15.43%Գեղարքունիքի մարզի Սևան համայնք-44.27%Լոռու մարզի Սպիտակ համայնք-32.95%Շիրակի մարզի Ամասիա համայնք-42.50%Շիրակի մարզի Աշոցք համայնք-28.37%Սյունիքի մարզի Կապան համայնք-40.51%Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք-37.99%Արագածոտնի մարզի Արևուտ համայնք-40.49%15։00
Շիրակի մարզի Ամասիա համայնքում արտագնա աշխատանքից վերադարձած քաղաքացիներ կան, որոնք իրենց անունները չեն գտել ընտրողների ցուցակներում և ստիպված են եղել մեկնել Աշոցքի անձնագրային բաժին՝ պարզելու՝ արդյոք ընտրելու իրենց իրավունքը սահմանափակված է Ընտրական օրենսգրքի նոր պահանջներով։
Ամասիայի ամենամեծ՝ 30/37 ընտրատեղամասում ժամը 15։30-ի դրությամբ գրանցված 1163 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 655-ը՝ ավելի քան 56 տոկոսը։
Համայնքում ամենաբարձր ակտիվությունը հենց այս տեղամասում է, որը գտնվում է Ամասիա բնակավայրում։ Ընդհանուր առմամբ, 19 բնակավայր ընդգրկող խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունի շուրջ 3900 քաղաքացի։
Այս պահի դրությամբ անձնագրային բաժնից համապատասխան տեղեկանք ներկայացրած և դրա հիման վրա քվեարկած քաղաքացի դեռ չի եղել։
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմել էր, որ երեք ամիս առաջ է վերադարձել արտագնա աշխատանքից և մասնակցել է նաև 25-օրյա վարժական հավաքների, սակայն իր անունը չի գտել ընտրացուցակում։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ տեղամասում խախտումներ չեն արձանագրվել։ Ներկա են դիտորդներ և ընտրություններին մասնակցող երկու կուսակցությունների վստահված անձինք։
14։45Սևանի 20/6 ընտրատեղամասում ժամը 13։30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է շուրջ 600 քաղաքացի՝ գրանցված 1500 ընտրողների մոտ 40 տոկոսը։
Սևանում համայնքապետի պաշտոնի համար մրցակցում են երեք քաղաքական ուժեր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Սուրեն Գրիգորյանն է, «Միասնական համայնք» կուսակցությանը՝ գործարար Վահրամ Գևորգյանը, իսկ «Վստահություն» դաշինքինը՝ գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը։
Համայնքում ընտրելու իրավունք ունի շուրջ 27 հազար քաղաքացի։
«Ազատության» հետ զրույցներում քվեարկության եկած բնակիչները տարբեր խնդիրներ են մատնանշել, որոնք, նրանց կարծիքով, պետք է լուծվեն առաջիկա տարիներին՝ հանրային տրանսպորտից մինչև համայնքի բարեկարգում։
«Սպասելիքները մեծ են, որ ավելի կբարելավվի, ժողովրդի վիճակը կլավանա։ Առաջիկայում սպասում ենք լավին», - ասել է ընտրողներից մեկը։14։00
Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղում ընտրողների ակտիվություն է նկատվում։ Ժամը 12-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մոտ 180 մարդ։
Ընտրատեղամասերում քվեարկությունն ընդհանուր առմամբ խաղաղ է ընթանում։ Խախտումներ չեն արձանագրվել, կուտակումներ չկան։
Կողբի 37/06 տեղմասի դիմաց, սակայն, «Ազատության» տեղեկություններով, մեքենաների կուտակումներ են եղել։
13։00
ՆԳՆ հաղորդմամբ, ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ, 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
12։20
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք- 6.60%։
Արագածոտնի մարզի Ապարան համայնք-11.61%
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք-9.83%
Արմավիրի մարզի Մեծամոր համայնք- 4.41%
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք-16.85%
Լոռու մարզի Սպիտակ համայնք-8.76%
Շիրակի մարզի Ամասիա համայնք-11.28%
Շիրակի մարզի Աշոցք համայնք-7.12%
Սյունիքի մարզի Կապան համայնք-16.61%
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք-14.70%
Արագածոտնի մարզի Արևուտ համայնք-8.59%
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնք-41.10%
Աշտարակում և Աշոցքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մրցակից չունի․ այս համայնքներում այլ քաղաքական ուժ չի առաջադրվել։
Բաղրամյանում ՔՊ-ի մրցակիցը «Գործարար» կուսակցությունն է, Մեծամորում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ Ամասիայում՝ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը։
Սևանում ընտրապայքարին մասնակցում են երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» դաշինքը։
Սպիտակում նույնպես երեք ուժ է առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։
Կապանում ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, իսկ Նոյեմբերյանում՝ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստանը» և «Ապրելու երկիրը»։
Ապարանում իշխող ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը հանդես են գալիս միասնական՝ «Համերաշխություն» դաշինքով։ Այս երկու ուժերը նույն դաշինքով մասնակցել էին նաև հոկտեմբերի 25-ին Գորիսում և Գավառում անցկացված ՏԻՄ ընտրություններին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test