Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՌԴ-ից Ամասիա վերադարձած քաղաքացին չգտավ իր անուն-ազգանունը ընտրացուցակում aravot.am aravot.am

time
ՌԴ-ից Ամասիա վերադարձած քաղաքացին չգտավ իր անուն-ազգանունը ընտրացուցակում

Ամասիայում, որտեղ աննկարագրելի ակտիվություն է նկատվում․ բնակիչները միմյանց հերթ չեն տալիս ընտրության մասնակցելու, մի տղամարդ բավական երկար հերթ կանգնելուց հետո ներս մտավ ընտրատեղամաս, սակայն չկարողացավ ընտրություն կատարել․ նրա անուն-ազգանունը չկար ընտրացուցակում։

Թիվ 30/37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գրետա Ջանոյանը նրան առաջարկեց իր անուն-ազգանունը փնտրել պատերին փակցված ցուցակներում։ Քաղաքացին բավական երկար փնտրեց իր անունը, գտավ իր գրանցման հասցեն․ տան անդամների անուն-ազգանունները կային՝ որպես ընտրողներ, իրենը՝ ոչ։

Մեզ հետ զրույցում ասաց․ «Ես քանի տարի է՝ Ռուսաստանի Դաշնությունում եմ եղել միշտ, չեմ մասնակցել ընտրությունների, առաջին անգամն եմ մասնակցում, բայց տեսաք անուն-ազգանունս չկա։

Երեք ամիս է՝ Հայաստանում եմ, եկել եմ, անգամ բանակ եմ գնացել 25 օրյա ծառայության»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test