Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հայաստանը դարձրել են «պոլիգոն» ու սեղանի վրայի «զդաչի»». Աշոտ Սևյան 168.am 168.am

time
«Հայաստանը դարձրել են «պոլիգոն» ու սեղանի վրայի «զդաչի»». Աշոտ Սևյան

Վերջերս Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նախ հայտարարել էր, որ ինքը 2020 թվականին Սյունիքի դիրքերից հայկական զորքերը հետ քաշելու հրաման չի տվել, իսկ արդեն օրեր անց՝ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ եթե «Սյունիքում զորքերը հետ չքաշեր, ապա ինչպես ընդդիմությունն է ասում՝ 5 հազար զոհ կլիներ»։

Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Սևյանի այս թեմային նախկինում ևս անդրադարձել է, ասելով՝ եթե զորքը դիրքերից հետ են քաշել, դրա համար պատասխանատու են ԳՇ պետը, որը եղել է այդ ժամանակ և հրաման տվողը, իսկ հրաման տվողը նման իրավունք չուներ, քանի որ ՀՀ-ում պատերազմ չէր ու ինքը գերագույն գլխավոր հրամանատարը չէր։

«Եթե զորքը հետ է քաշել, նշանակում է հանցագործություն է արել՝ առանց պատերազմի թողել է ՀՀ մարտական դիրքերը։ 30 տարի կառուցված դիրքեր է թողել, որոնք կայուն էին, ու դրանից հետո հայկական զորքի համար վտանգներ է ստեղծել, քանի որ ադրբեջանական զինուժը հայտնվել է բարձունքնում, մերոնք՝ ցածր դիրքերում։ Այսինքն՝ մեր զորքին դրել է «տուպիկը»»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։

Ըստ նրա, Սյունիքի այդ դիրքերը և առհասարակ Գորիս-Կապան ճանապարհի 21-րդ կմ հատվածն առհասարակ կապ չուներ Արցախի պատերազմի հետ։ Նա հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ արցախահայերը Բերձորում մուտք ու ելք էին անում Արցախ, դրանից հետո հարց առաջացավ, որ Հայաստանն էլ պետք է Ադրբեջանին «միջանցք» տա՝ Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապ ստեղծելու համար։ Բայց արդյունքում Ադրբեջանը հետևողականորեն առաջ տարավ իր նպատակները, հայաթափեց Արցախը ու շուտով Սյունիքով գնալու է Նախիջևան։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս որևէ մեկը չի չեղարկել, մինչդեռ մենք ամեն օր քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածները՝ մոռանալով, թե ինչ է ասել երեկ։ ԹՐԻՓՓ են բացում, խաղաղության պայմանագիր են ստորագրում, բայց այսքան ժամանակ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ասե՞լ են, որ չեղարկում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Այս մարդիկ մեզ դարձնում են համաշխարհային պատերազմի թատերաբեմ, Հայաստանը դարձրել են «պոլիգոն» ու սեղանի վրայի «զդաչի» ու այդ ամենն անում են իրենց իշխանությունը մեկ օր ավելի պահելու համար։

Վաղը, Նիկոլ Փաշինյանն այս թուղթը ստորագրում է, երեք օր հետո Ալիևն ասելու է՝ փախստականներ ունեմ, պետք է Հայաստանում տեղավորես կամ էլ 150 միլիարդի փոխհատուցում պետք է տաս՝ «օկուպացրել» ես Արցախը և օգտագործել հիմքերը։ Նիկոլ Փաշինյանն ինչ է անելու, ասելուէ չկա նման բան, ախր ինքն է ճանաչել, որ Աևրցախն «օկուպացրել» ենք»,-հավելեց ազատամարտիկը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, թե՝ չստորագրվի, Ադրբեջանը չի թուլացնելու լարվածությունը, քանի որ սխեմատիկ ամեն ինչ դրան է տանում։

«Պետք է աշխարհին ցույց տրվի, որ Նիկոլ Փաշինյանի գրած Սահմանադրությանը «ոչ» ես ասում։ Մենք ինչո՞ւ պետք է Սահմանադրության հարց քննարկենք, կամ ինչո՞ւ «միջանցքի» հարց պետք է քննարկենք, որոնք դրսի պարտադրանքն է։ Կամ եթե Նիկոլ Փաշինյան ուզում է գնա, թող գնա, այստեղ ի՞նչ կապ ունի Սահմանադրություն փոխելը։ 8 տարի է՝ ձախողում ես, օրեցօր երկիրը վարի ես տալիս, ով է «գարանտ» տալու, որ Ալիևը Սահմանադրությունը փոխելուց հետո թուղթը չի շպրտի ու ասի՝ փոխհատուցումներդ արա։ Հիմա կարող է վաղն էլ ասեն՝ կրոնդ փոխիր, այս մարդը պետք է կանգնի ու ասի՝ «մինչև մեր կրոնը չփոխեմ, չեմ հեռանալու՞», մենք էլ պետք է քննարկենք քրիստոնյա մնանք, թե՞ մուսուլման»,-շեշտեց Աշոտ Սևյանը։

Նա վստահ է՝ Ադրբեջանի հետ ինչ թուղթ էլ ստորագրեն, 3 րոպե հետո Ադրբեջանն այն կարող է պատռել ու գցել մի կողմ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test