Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո lurer.com lurer.com

time
Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո

Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արըն կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումում կայացած խաղի ժամանակ ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ն։

Հանդիպմանը Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հայտարարել է, որ Թբիլիսին, չնայած «Բեշիքթաշ» և «Հապոել Բեեր Շևա» ֆուտբոլային ակումբների միջև խաղի անվտանգության ապահովման հետ կապված դժվարություններին, թույլ է տվել թուրք երկրպագուներին ներկա գտնվել Բաթումի մարզադաշտում անցկացվող խաղին։

Ըստ վրացական կողմի, այս որոշումն ընդունվել է բարիդրացիության և ռազմավարական գործընկերության ոգով և արժանի է երախտագիտության։

Միաժամանակ Դարսալիան մտահոգություն է հայտնել երկրպագուների առանձին խմբերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների կապակցությամբ, որոնք, Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով, հանգեցրել են մարզադաշտի ենթակառուցվածքների լուրջ վնասման և Վրաստանի ՆԳՆ մի քանի աշխատակիցների վնասվածքների։

Գերատեսչությունում ընդգծել են, որ իրավապահ մարմինները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցները՝ սադրանքները կանխելու և հասարակական կարգն ապահովելու համար։ Այս գործողությունների շնորհիվ երկրպագուները կարողացել են անվտանգ վերադառնալ հայրենիք։

Վրացական կողմը հույս է հայտնել, որ Թուրքիան պատշաճ գնահատական կտա տեղի ունեցածին և կօգնի ապագայում կանխել նման միջադեպերը։ Թբիլիսիում ընդգծել են, որ առանձին խմբերի գործողությունները չպետք է վնասեն երկու երկրների բարեկամական հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանը։

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են երկկողմ համագործակցությունը հետագայում ևս զարգացնելու մտադրությունը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test