Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

20/05 ընտրատեղամասում ոստիկանների սենյակից քվեարկության սենյակը դիտարկվում է. «Հետք» news.am news.am

time
20/05 ընտրատեղամասում ոստիկանների սենյակից քվեարկության սենյակը դիտարկվում է. «Հետք»

«Հետքը» գրում է. «Սևանի 20/05 ընտրատեղամասում ոստիկանների համար նախատեսված սենյակը ապակեպատ է, և այնտեղից հնարավոր է դիտարկել քվեարկության սենյակը։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Դոնարա Լալազարյանի փոխանցմամբ՝ ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են։ Ապակու մի հատված բաց էր մնացել։

Մեր դիտարկումից հետո Դոնարա Լալազարյանը նշեց, որ բաց մնացած հատվածն էլ կփակեն։ Շուտով նա մի տրցակ սպիտակ թուղթ փոխանցեց ոստիկաններին, վերջիններս սկսեցին սոսնձել թղթերն ապակուն։

20/05 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում գրանցված է 1559 ընտրող։ Դոնարա Լալազարյանի տվյալներով՝ ժամը 17։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1033 ընտրող»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test