Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտարարել է, որ Լիբիայի Բենգազի նավահանգստում ռուսաստանյան նավերի վրա ուկրաինական ուժերի հարձակումից հետո Կիևի գործողություններից «մինչև կոկորդը կուշտ է», հայտնում է իտալական Corriere della Sera թերթը։
Պարբերականի տվյալներով, Մելոնին վրդովվել է այն բանից, որ Կիևը Հռոմին չի նախազգուշացրել գործողության մասին, թեև Զելենսկին հրապարակավ հայտարարել էր, որ նման գործողությունները համաձայնեցվում են Ուկրաինայի գործընկերների հետ։ Թերթի տեղեկություններով, Իտալիայի իշխանությունները նախնական ծանուցում չեն ստացել։ Ուկրաինայի առաջնորդի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մելոնին նրան հայտնել է իր դժգոհությունը։
Հռոմում մտավախություն ունեն, որ հարձակումը կարող է հետևանքներ ունենալ Միջերկրածովյան տարածաշրջանում Իտալիայի անվտանգության և շահերի համար։ Մասնավորապես, կառավարությունը չի բացառում Ռուսաստանի պատասխան գործողությունները, տարածաշրջանում աշխատող իտալական ընկերությունների, այդ թվում՝ Eni էներգետիկ ընկերության նկատմամբ ճնշումները, ինչպես նաև միգրացիոն ճնշման ուժեղացումը։
Իրավիճակը նաև ներքաղաքական վեճերի տեղիք է տվել։ Ընդդիմությունը քննադատում է կառավարությանը՝ Ուկրաինային աջակցելու համար, իսկ Իտալիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ համամիտ է Կիևի գործողությունների առնչությամբ իտալական հասարակության մտահոգությանը։ Փոխվարչապետ Մատեո Սալվինին կոչ է արել ծովային անվտանգության կոմիտեի արտահերթ նիստ հրավիրել։
Ավելի ուշ Զելենսկին պարզաբանել է, որ Լիբիայում գործողությունն իրականացվել է առանց գործընկերներին նախապես ծանուցելու, իսկ նրա ներողությունը, ըստ Corriere della Sera-ի, օգնել է նվազեցնել լարվածությունը, սակայն չի փարատել Հռոմի մտահոգությունները։
Մելոնին մտադիր է հասնել ՆԱՏՕ-ի հարավային թևի պաշտպանության ուժեղացմանը և Միջերկրածովյան տարածաշրջանի հետագա ապակայունացման կանխմանը։ Երկուշաբթի նա կմասնակցի Իտալիայի պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստին՝ նախագահ Սերջո Մատարելլայի նախագահությամբ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test